ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այս տարի մարտի մեկին հանրահավաքի ժամանակ խոսելով Հայաստանի` Մաքսային միության անդամակցության մասին, հայտարարեց`Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է:
«Իրավունքի» թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից հետաքրքրվեց`ի վերջո, ՀԱԿ-ը կողմ է Հայաստանի Մաքսային միության անդամակցությանը, թե ոչ: Պատգամավորն ասաց, որ եթե ինքը չգիտի` ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակությունը, հետեւաբար չի կարող կողմ կամ դեմ լինել:
Պատգամավորին հիշեցրինք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցումն այլևս անշրջելի է: Արամ Մանուկյանն ասաց, որ ինքը խոսում է փաստաթղթերի բովանդակության ու պայմանագիրը ստորագրելու մասին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

