ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սրանից վատ լինել չի կարող»
Արխիվ 12-16ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում սրանից վատ լինել չի կարող»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այսօր անդրադառնալով արտաքին զարգացումներին, փաստեց` ապրում ենք անհանգիստ մի շրջանում, երբ մի շարք երկրներում`Թուրքիայում, Սիրիայում, Ուկրաինայում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ ահա Հարավային Կովկասը համեմատաբար հանգիստ վիճակում է:
Խոսելով մասնավորապես Թուրքիայում տիրող իրավիճակի մասին` Իսկանդարյանի խոսքով` Թուրքիան աստիճանաբար վերադառնում է այն վիճակին, որում էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն է`փորձում էր լինել բոլոր թյուրքախոս ժողովուրդների ավագ եղբայրը, սակայն այդպես էլ հաջողություն չունեցավ: Հիմա մոտավորապես նույն վիճակն է`Անկարան փորձեց Մերձավոր Արևելքը որպես տորթի մեծ կտոր իրենով անել, սակայն մատնվեց անհաջողության:
Քաղաքագետի խոսքով`Թուրքիան տապալեց զրո խնդիր հարևանների հետ Դավութօղլուի ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ սկսած ֆուտբոլային դիվանագիտությունը:
Ի դեպ, վատթարացում հայ-թուրքական հարաբերություններում, ըստ Իսկանդարյանի, հնարավոր չէ, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սրանից ավելի վատ չեն կարող լինել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

