ՔԱՂԱՔԱԳԵՏ. «Մինչև հուլիս հազիվ ստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը»
Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԳԵՏ. «Մինչև հուլիս հազիվ ստորագրվի Եվրասիական տնտեսական
միության պայմանագիրը»
Մինչև հուլիսի 1-ը Հայաստանը պետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, քիչ հավանական է համարում պայմանագրի ստորագրումը, քանի որ կան տեխնիկական խնդիրներ, և դրանք հազիվ թե մեկ շաբաթում լուծվեն: «Թեև տարվում են բանակցություններ, պատրաստվում են փաստաթղթեր, բայց հազիվ թե մեկ շաբաթում հնարավոր լինի լուծել որոշ տեխնիկական խնդիրներ»,- ասաց քաղաքագետը:
Արդյոք ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրման հավանական ձգձգումը կապ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: «Իհարկե, ոչ: ԵՏՄ-ի պայմանագրի ստորագրումը որևէ կերպ չի ազդի Արցախի խնդրի վրա և իրավիճակային փոփոխություն չի հակամարտության խնդրում առաջանա»,- պատասխանեց Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա այն բանախոսը որակեց որպես սովարական այց, որի ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկելու շատ խնդիրներ են ունենում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

