ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ԳՈՂԵՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ԳՈՂԵՐԸ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ...»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցը քննադատողների և մեկնաբանողների պակաս չունեցավ: Նախկին նախագահն անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին, կարմիր գծերին, տեսանկարահանող սարքերին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ չի կարդացել նախկին նախագահի հարցազրույցը, եւ անգամ ցանկություն չունի էլ ծանոթանալու:
Հետաքրքրիր է, դա միայն Արամ Մանուկյանի, թե՞ նաև ՀԱԿ-ի տեսակետն է. «Խոսում եմ իմ անունից, իհարկե, բայց ՀԱԿ-ում այս տեսակետը գերիշխում է»:
Արամ Մանուկյանի համար շատ շուտվանից Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ գոյություն չունի:
Պատգամավորին հիշեցրին` Քոչարյանը խոսել է կարևոր խնդրի` Որոտան ՀԷԿ-ի վաճաքռի մասին, որի մասին պարբերաբար բարձրաձայնում էր նաև «Քառյակը» ԱԺ-ում: «Եթե գողեը գողությունից են խոսում, անբարոյականները` անբարոյականությունից, դա չի նշանակում, թե դրանով նրանք մաքրվում են: Որոտանը, գազը, հոսանքը պետականության սիմվոլներն են»,- մանրամասնեց Արամ Մանուկյանը:
Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը և գազի հանձնաժողովի աշխատանքներին, Արամ Մանուկյանը ճիշտ համարեց գազի հանձնաժողովի աշխատանքների հետաձգումը, ավելին` Մանուկյանը հայտարարեց, որ գազի գնի նվազեցման հնարավորություն կա. «Գազի գնի թանկացումից հետո հոսանքի գինը պետք է ավելանար ոչ թե 8, այլ 1.2 դրամով»: Պատգամավորը ասուլիսին հիմնավորում չներկայացրեց, բայց խոստացավ առաջիկայում դրանք ներկայացնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

