«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱԿՏԻԿԱՆ ՉԱՇԽԱՏԵՑ»
Արխիվ 12-16«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱԿՏԻԿԱՆ ՉԱՇԽԱՏԵՑ»
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ պատասխանելով iravunk.com-ի հարցին, թե ինչ իմաստ ուներ խորհրդարանում ընդդիմության կողմից անընդհատ 20 րոպեներ պահանջելը, պատասխանեց. «Դա պարզապես տակտիկական քայլ էր, որպեսզի քվեարկությունները տապալեն, ուրիշ որերէ խնդիր չունեն, որովհետեւ 20 րոպե ընդմիջում վերցնելուց կարծում էին, որ ՀՀԿ-ներից ոմանք այլեւս չեն վերադառնա դահլիճ: Բայց նույնիսկ նման պարագայում այդ տակտիկան չի աշխատում, բացի այդ որոշակի ժամանակ էին ձգում իմանալով, որ երկուշաբթի օրը ՀՀԿ-ից որմանք բացակայելուն էին երկրից եւ մեկնելու էին շատ կարեւորագույն գործուղման»:
Ա. Դավթյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅՆ

