ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 22-ին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ: Բացառիկ օրն ու տոնը շարունակվեց Ներսիսյան անտառում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ` Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական տարբեր կառույցների երիտասարդներ, լեգենդար ֆուտբոլիստներ, լրագրողներ երգ ու պարով, ասմունքով ու խաղով առօրյա հոգսերից կտրված մասնակիցը դարձան այս գեղեցիկ տոնի, որը Բագրատ սրբազանը համարում է նաեւ շնորհակալության տոն:

Օրվա վառ հիշողություններն ու անակնկալները, սակայն այսքանով չավարտվեցին, հանկարծ երիտասարդներին ողջունելու եւ շնորհավորելու համար Ներսիսյան անտառ եկավ նաեւ Վեհափառ Հայրապետը. «Ես եկա սիրով եւ ուրախ եմ, որ այս շնորհակալության տոնի գաղափարը ծնվեց սրբազանի մոտ: Ես կարծում եմ` մեր ժողովուրդը պիտի այսօրն իրապես հռչակի շնորհակալության տոն Աստծուն: Մեր ժողովրդի շնորհակալությունը, մեր ժողովրդի երախտագիտությունը հանդեպ մեր երկնավոր Տիրոջը, որ այսպիսի շնորհ է իջեցրել մեր ազգային կյանքի մեջ, այսպիսի պարգեւ է տվել մեր ժողովրդին` Սուրբ Էջմիածինը, որտեղ իր միածին որդուն ուղարկեց եւ հիմնադրեց այն: Հայապահպան, ազգապահպան առաքելությունը, որ դարերի մեջ Սուրբ Էջմիածինն իրականացրեց մեր ժողովրդի կյանքում, Աստծո շնորհիվ է, Աստծո նկատմամբ ունեցած վստահության շնորհիվ է: Մենք կարողացանք հարատեւել, մենք կարողացանք բոլոր տեսակի դժվարություններից դուրս գալ, անգամ մահվան երկյուղից, որ մեր թշնամիները ստեղծել էին մեզ համար: Մենք հարության հավատքով վեր հառնեցինք, վերակերտեցինք մեր նոր կյանքը եւ Աստծո այդ բոլոր շնորհների համար պետք է, որ մեր ժողովուրդը ունենա այսպիսի մի տոն` Շնորհակալության տոն մեր երկնավոր Տիրոջը, մեր Աստծուն: Եվ այդ տոնը, այդ օրը լավագույնս կարող ենք հռչակել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը: Եթե չլիներ Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, մենք էլ մեր հարեւան շատ ազգերի պես այսօր անհետացած պիտի լինեինք պատմության թատերաբեմից: Մենք կանք շնորհիվ Աստծո ողորմածության, շնորհիվ այն գիտակցության, որ մեր ժողովուրդն ունեցել է` ասելով` Աստված մշտապես մեզ հետ է»: Ապա հավելեց. «Մենք այսօր որոշեցինք, որ 2015 թվականին, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին, այս օրը` Սուրբ Էջմիածնի օրը, պիտի դուրս բերենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը` հերկրպագություն մեր ժողովրդի»:

 

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութերում.

 

 

 

 

Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում