«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ԻՆՉՊԵՍ 1941-45ԹԹ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ԻՆՉՊԵՍ 1941-45ԹԹ»

 

Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը՝ «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Կարապետյանը և Տաճատ Վարդապետյանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորներ եւ Դաշնության խորհրդի անդամներ, հրավիրված փորձագետներ` Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը, Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ Դեմիչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման դեպարտամենտի բաժնի վարիչ Զոյա Մորոչկովան և Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Մինչ քննարկման անցնելը, հյուրերը ծաղիկներ դրեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Նշենք, որ բարեկամական հանդիպման նիստը վարում էր ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

 



Ողջույնի հայերեն խոսքով հանդես գալուց հետո ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. Բաբուխանյանը նշեց, որ հանդիպումը պաշտոնական չէ, աշխատանքային լեզուներն են հայերենը ու ռուսերենը,  ունեն զուգահեռ թարգմանություն:



Քննարկման մասնակից, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ոջունելով թվով  արդեն վեցերորդ նիստը, որը կայանում է Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ասելով. «Նախագահ Սերժ Սարգսյանը կայացրել է որոշում՝ միանալ Եվրասիական միությանը, ինչը հանդիսանում է երկրի տնտեսական և քաղաքական կայունության երաշխիք: Սակայն քաղաքական այդ քայլը ոչ միանշական գնահատական է ստացել, ինչը պայմանավորված է առկա քաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատականով»:

 




«Ամեն անգամ, երբ այստեղ քննարկվում են այս կամ այն հարցերը, որոնց ուշադիր հետևում են մեր արևմտյան գործընկերները, երբեմն ներկայացվում են այլ բովանդակությամբ: Կցանկանայի այն քաննարկումները, որոնք չեն վերաբերում Եվրասիական միությանը՝ ընդհանրապես հանվեն: Այս միությունն առաջին հերթին անկախ և ինքնիշխան պետությունների միություն է: Հայաստանը շատ բան կստանա, սակայն ինչ կարող է նա տալ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Դա Հայաստանին կտա կայունություն, իսկ Հայաստանը նմանատիպ հարցերի քննարկումներում իր ցուցաբերած զսպողական քաղաքականությամբ շատ բան կտա միությանը: Այսպիսի հանդիպումները ճանապարհ են հարթում այն հարցերի քննարկումներում, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հետ»,- իր խոսքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

 


ՌԴ պետդումայի պատգամավոր   Վասիլի  Լիխաչովը խոհեմ քայլ համարեց Եվրասիական միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը. «Այն կառուցված է մարտավարական տեսության վրա, որին ներգրավում է և´ ռազմական, և´ քաղաքական ոլորտները: Հայաստանն առաջ է շարժվում՝ հետևելով Հայաստանի սահմանադրությանը, ինչպես նաև՝ կատարելով իր միջազգային իրավական պարտականությունը: Նշեմ նաև, որ Հայաստանն արդեն ինտեգրման բավականին հարուստ փորձ ունի՝ Համաշխարհային տնտեսական կազամկերպության և Եվրամիության հետ: Անդամագրման ոլորտում Հայաստանն ունի բավական առավելություններ, քանի որ ունի շուկայական տնտեսության զարգացման լավ փորձ, իսկ այդ ասպեկտում աշխարհում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը»:



Պետդումայի անվտանգության  կոմիտեի անդամ Բորիս  Ռեզնիկն ավելացրեց. «Ոչ-ոքի համար նորություն չի, որ Կովկասյան տարածաշրջանում չկա   ավելի հավատարիմ և նվիրված բարեկամ, ինչպիսին  Հայաստանն է: Որպես ապացույց կարող ենք դիտարկել Ուկրաինայի իրավիճակը, նշելով, որ Հայաստանն ամբողջությամբ սատարում է Ռուսաստանի վարած քաղաքականությունը»:

 

 


Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման դեպարտամենտի բաժնի վարիչ Զոյա Մորոչկովան նշեց, որ հանդիպման ընդացքում քննարկվեցին ինտեգրման բոլոր առավելությունները, նշվեցին, թե ինչ կտա ինտեգրումը Հայաստանին:

 


Նա ավելացրեց նաև, որ սա իրոք տնտեսական նախագիծ է՝ փոխշահավետ համագործակցություն, ով իր խոսքի վերջում նաև Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբին նվիրեց գիրք՝  «Եվրասիական նախագիծը 20 տարեկան է» վերնագրով: 
Իսկ վերջում ամփոփելով հանդիպումը ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանը նկատեց. «Կարծում ենք, որ մեկ միության մեջ գտնվելով մեր վիճակն էլ ավելի կբարելավվի: Ինչ վերաբերվում է տրանսպորտային կապին, ապա պետք է աշխատենք, որպեսզի աբխազական երկաթուղին բացվի, առանց դրա բավականին դժվար է, իսկ Լարսի ճանապարհի հույսին մնալը շատ դժվարությունների առջեւ է կանգնեցնում: Մենք որպես քաղաքական գործիչներ պետք է այս հարցի վրա ուշադրություն դարձնենք:

Ինչ վերաբերվում է մեր տնտեսության զարգացմանը, ապա շուրջ 22 տարի է ինչ Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, փակ են սահամնները, որի արդյունքում մենք ունենք այն ինչ ունենք: Պետք է նաեւ նշեմ, որ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հրադադարի խախտում է իրականացնում եւ զինվորներ են մահանում, իսկ վերջերս էլ Նախիջեւանի տարածքում կան անհանգստություններ: Ըստ 1921 թվականի մարտի 16-ին` Մոսկովյան պայմանագրի Նախիջեւանը գտնվում է ՌԴ-ի եւ Թուրքիայի վերահսկողության տակ : Ինչ խոսք մեզ համար թիվ մեկ թեման դա Ղարաբաղն է եւ ամեն դրվագում այն ներկա է: Արդեն 200 տարի է ինչ կա Գյուլիստանի պայմանագիրը եւ Արցախը որեւէ առնչություն չունի Ադրբեջանի հետ բացառությամբ, երբ խորհրդային կարգեր հաստատվեցին եւ Ստալինի հրամանով այն անցավ Ադրբեջանական ԽՍՀ կազմ որպես ինքնավար մարզ:

Մեր երկրների ընդհանրությունը կայանում է նաեւ նրանում, որ պետք է պայքարենք ֆաշիզմի դեմ: Ես վերջերս գտնվում էի Լատվիայում, որտեղ զարմանք ապրեցի, երբ իմացա, որ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս, քանի որ նրանք լավ չեն տիրապետում լեզվին, կամ որ չգիտեմ, թե որտեղ են ծնվել: Անմասն չի մնում Ադրբեջանը, ով վերջերս բելառուսական մի սպորտային խմբի թույլ չեն տվել ելույթ ունենալ, քանի որ նրանք պետք է իրենց ելույթը ներկայացնեին Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո: Իսկ ուկրաինական իրադարձությունները արդեն իսկ շատ բանի մասին են խոսում: Մենք ՌԴ-ի հետ միասին պետք է շարունակենք պայքարը ֆաշիզմի դեմ, ինչպես պայքարել են մեր պապերը 1941-45թթ.: Պարոն Դիմիդենկոն իր խոսքում նշեց, որ  չկա ալտերնատիվ, պետք է նշեմ, որ չկան ճիշտ եւ լավ ալտերնատիվներ, բայց այն միշտ կա: Մենք կարող  ենք իհարկե առանց մեկս մյուսի ապրել, բայց դա ապրելակերպ չի կարելի համարել, այլ գոյատեւում: Օրինակ, թե մեր եւ թե ձեր նարնջագույն ընդդիմությունը , ովքեր ի դեպ սնվում են նույն կերակրատաշտից, առաջարկում են այլ ալտերնատիվաներ, բայց նրանց առաջարկները կտանեն միայն կործանման»:

Նույն կործանման են տանում նաեւ աղանդները, որոնք բավականին տարածում ունեն մեր երկրում, նշեց ՍԻՄ նախագահը, ում հետ համամիտ էր ՀՀ-ում Նախկին դեսպանը, ավելացնելով, որ դրանք պարզապես վիրուս են:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում