«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐՈՔ ՈՐԴԵԳՐՎԵԼ ԷՐ ՄԻ ՄՈՏԵՑՈՒՄ, ՎԱՃԱՌԵՆՔ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԻՆ»

Արխիվ 12-16

«ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐՈՔ ՈՐԴԵԳՐՎԵԼ ԷՐ ՄԻ ՄՈՏԵՑՈՒՄ, ՎԱՃԱՌԵՆՔ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԻՆ»


Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինը հայաստանյան առաջին այցից` 2001-ից հետո Հայաստանը 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցեց Հրազդանի ջերմակայանը, «Մարս» գործարանը և 3 գիտական հաստատություններ՝ Մաթեմատիկական մեքենաների, Նյութագիտության եւ Ավտոմատ կառավարման ինստիտուտները:

«Գույք պարտքի դիմաց» գործարքը, սակայն, Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի միակ ձեռքբերումը չէր. 2001-ի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել էր Հայաստանի էլկտրացանցերի մասնավորեցման խնդրին ՝ հույս հայտնելով, որ անցկացվող միջազգային մրցույթում ռուսական «ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունը հաջողություն կունենա: Այդպես էլ եղավ. 2002 -ին նախագահ Ռ. Քոչարյանի օրոք, Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը նույնպես փոխանցվեցին ռուսներին:

Օրեր առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Իրավունք»-ի թղթակիցը Հայաստանին դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից, ով 2002-ին ակտիվ պայքարում էր Հայաստանի էլցանցերի մասնավորեցան դեմ, հետաքրքրվեց` ի վերջո, ճիշտ էր ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի մասնավորեցումը, եթե, ինչպես նշում են  խնդրին քաջատեղյակները, վատ  մենեջմենթի պատճառով է տեղի ունենում էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը:   Արամ Սարգսյանը հիշեցնում է` Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին որդեգրվել էր մի մոտեցում` վաճառենք մեր ունեցածը մասնավոր կառույցներին, քանի որ պետությունը վատ մենեջեր է: Սակայն, խնդիրը, ըստ զրուցակցի, ոչ թե մասնավորին վաճառել կամ չվաճառելն է, այլ անվերահսկողությունը և կոռուպցիոն համապատասխան սխեմաների առկայությունը:

Արամ Սարգսյանը նախ առաջարկում է ՀՀ վարչապետին հաշվետվությամբ հանդես գալ և ասել, թե  նախորդ կառավարությունից ինչ  ժառանգություն է ստացել: «Ժամանակին, երբ  Քոչարյանը դարձավ նախագահ, առաջարկեցինք հրապարակավ ասել` ինչ վիճակում է ընդունել հանրապետությունը ՀՀՇ-ից հետո, ինքը հրաժարվեց` ասելով. բոլոր տեղերում կախաղաններ  պետք է  դնեմ: Չարեց, ստացանք այն, ինչ ստացանք»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

Երկրորդ քայլը, որը պետք է անի Հովիկ Աբրահամյանը, հետևյալն է` ԿԲ-ից և Տիգրան Սարգսյանից պետք է պահանջի բացատրություն այն մասին, թե 1մլրդ 800 մլն դոլարը  վարկն ինչպես և ինչի վրա է ծախսվել:


Ինչ վերաբերում է Ռոբերտ Նազարյանի օրեր առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե չի բացառվում էլեկտրաէներգիայի գնի նվազում լինի, եթե մենք չունենանք այլ գործոններով պայմանավորված խնդիրներ, մասնավորապես՝ դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված, Արամ Սարգսյանը դա անհավանական  է համարում. «Տնտեսվարողներն այսուհետ առաջնորդվելու են այն գնով, որը հաստատվելու է»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում