ՄԱՀԱՑԵԼ Է ՛ ՏՈՆՈՒՍ՛ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ
Արխիվ 12-16ՄԱՀԱՑԵԼ Է ՛ ՏՈՆՈՒՍ՛ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՇՈՏ ՏՈՆՈՅԱՆԸ
Մեր տեղեկություններով, այսօր կյանքի 56 տարեկան հասակում, սրտի կաթվածից մահացել է ՙՏոնուս՚ ընկերության սեփականատեր, 4-րդ գումարման Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Նշենք, որ Ա. Տոնոյանը վերջին տարիներին մեղադրվում էր մի շարք քաղաքացիների կողմից, ով 4-5 տարի առաջ իրենցից գումար էր վերցրել Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ օրս բնակարան չի հատկացրել: Այսինքն` գումարը վերցրել է, խոստումը չի կատարել եւ չի էլ վերադարձրել բնակիչներից վերցրած գումարները: Այդ փաստը լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել նաեւ ինքը` Ա. Տոնոյանը` մեկնաբանելով, թե Հայաստանում չկա մի շինարարական կազմակերպություն, որ խնդիրներ չունենա: Ինչեւէ, պարոն Տոնոյանի անժամանակ մահը անսպասելի էր բոլորի համար եւ ըստ էության հօդս կցնդեն այն հույսերը, որ բնակարանների համար գումար վճարած քաղաքացիները երբեւէ հետ կստանան թե իրենց գումարները եւ թե բնակարանները:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

