ՈՐԴՈՒ ՇԻՐԻՄԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ՇԱՀՈՒՄՅԱՆՑՈՒ ՀՈՒՅՍԸ ՉԻ ՄԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՈՐԴՈՒ ՇԻՐԻՄԸ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ՇԱՀՈՒՄՅԱՆՑՈՒ ՀՈՒՅՍԸ ՉԻ ՄԱՐԵԼ

 

Արցախյան պատերազմը հայ ազգի հերոսական դրվագներից մեկն է , պայքարով ու միասնությամբ հայական զորքը կարողացավ ոսոխին դուրս շպրտել Արցախի հողից: Հերոսական բազմաթիվ օրինակները  շահումյանցիներին հուսեր էին  տալիս, որ մի օր էլ  Շահումյանը կազատագրվի թշնամուց, բայց ավաղ…

1992 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զորքերը հարձակվեցին ԼՂՀ Շահումյանի շրջանի վրա , երկար դիմադրությունից հետո հայկական կողմը ստիպված թողեց Շահումյանի շրջանը: Բազմաթիվ շահումյանցիներ ստիպված թողեցին իրենց բնակավայրերը, թշնամին անգութ էր. իր ոճին բնորոշ չէր խնայում նույնիսկ խաղաղ բնակչությանը ,  ռմբակոծում էր տները և այն վայրերը, որտեղ հավաքվում էին բնակիչները: Այդ բնակիչներից յուրաքանչյուրն ունի իր մեծ պատմությունը  Շահումյանի և Արցախյան հերոսամարտի մասին, նրանցից շատերը այդ օրերին կորցրեցին իրենց հարազատներին`որդիները` մայրերին, մայրերը` որդիներին…Մեծ է վիշտը, բայց շահումյանցին չի ընկճվել, չի հուսահատվել`գալու է մի օր , երբ շահումյանցին ապրելու է հարազատ Շահումյանում, վանեցին`Վանում, նախիջևանցին` Նախիջևանում: Այսպիսի հույսով է ապրում 70 տարին բոլորած  Վիկտորիա Ղարիբյանը, ինչպես նրան անվանում են` Վիկա տատիկը, ով 1992 թվականի հունիսին ամուսնու, ականի պայթյունից վիրավորված դստեր եւ սկեսրոջ հետ Շահումյանից 8 օր շարունակ  քայլելով հասավ Երևան: Վիկա տատիկը չի ուզում հիշել,  թե 1992 թվականին  ինչպես են հասել Երևան: Հիշողությունները ծանր են ու ցավոտ: Ամուսնու և 5 երեխաների հետ (4 աղջիկ, 1 տղա) նա   հարազատ Շահումյանում ապրել է շատ երջանիկ, բայց այսօր այդ երջանկությունից կարծես թե ոչինչ  չի մնացել , կան միայն հիշողություններ, որոնք նա  մասունքի նման պահում է: Հիշողություններն են, որ այսօր քիչ թե շատ նրան ուժ են տալիս ապրելու համար, վախենում է այդ հիշողությունները պատմել մարդկանց` մտածելով, որ դրանք էլ իրենից կխլեն եւ ինքը այլեւս ապրելու համար ոչինչ  չի ուենա:

Տկն. Վիկայի  մինուճար որդին`ԱՐՍԵՆ  ՂԱՐԻԲՅԱՆԸ 1989 թվականին որոշել և  մեկնել է ռազմի դաշտ`հայրենի հողը պաշտպանելու: Մայրը դեմ է եղել որդու որոշմանը. «Որդուս ասում էի դեռ երիտասարդ ես,  մարտում չես կարողանա զենքն օգտագործել, աղաչում էի որ չգնա: Նրան ուղարկեցինք Ստեփանավան աշխատելու, սակայն այնտեղից մեկնել էր ուղիղ մարտի դաշտ, այդ մասին մենք մի քանի օր անց նոր իմացանք: Ինչևէ  հաշտվեցինք նրա կատարած քայլի հետ: Շատ էր մտածում, ասում էր Երևանից ու այլ վայրերից եկել են մեր հողը պաշտպանելու, իսկ  մենք պետք է տանը նստենք»,-պատմում է ՎԻԿՏՈՐԻԱ ՂԱՐԻԲՅԱՆԸ: 1992 թվականի հունվարի 1-ին Արսենի  ծննդյան տարեդարձն էր, նշում էր 23-ամյակը,  մարտի ավարտից հետո  զանգահարում է մայրիկին.

-Մամ ջան տուն եմ գալիս և ծննդյանս օրը և մեր հերթական հաղթանակը նշելու , բայց չնեղանաք, որ քիչ տանը մնամ,  ընկերներիս հետ եմ,  շուտ պետք է հետ գնամ ու միանամ մյուս մարտական ընկերներիս, դեռ շատ անելիքներ կան:

Արսենի հետ զրուցելուց հետո մայրը պատրաստվում է որդու ծննդյան սեղանը և մի պահ տանից դուրս է  գալիս, երբ քիչ հետո վերադառնում է տուն,  տեսնում է սիելի որդին դռան շեմին կանգնած զրուցում է.

-Ջեյրանս ինձ չդավաճանես, այս օրը շատ կարևոր է մեզ համար:

Արսենի  զրուցակցը իր ավտոմատն էր, մորը տեսնելով բարևում է և դռան շեմից հետ գնում, այս անգամ արդեն հայրենի Շահումյանը պաշտպանելու` հույսն իր և  ընկերների, Աստծո և զենքի վրա դնելով : «Որդիս գնաց և մի քանի ժամ անց լուրերը եկան, որ վիրավորներ կան, վեր կացա որ հիվանդանոց գնամ, բայց ոտքերս առաջ չէին շարժվում , քանի որ բոլորն էլ մեր տղաներն էին,  բոլորիս համար էլ մեծ ցավ էր, որ տեսնում էինք երիտասարդ տղաները վիրավորվեծ են: Երբ հիվանդանոց մտա այնտեղ  հավաքվածները  ինձ էին նայում, մի պահ քարացա մարդկանց այդ հայացքից ,  մտածում էի ինչո՞ւ են այսպես ինձ նայում: Այդ պահին քույրս հիվանդանոցում էր,  եկավ ինձ մոտ ու առաջարկեց տուն գնանք, քանի որ այդ ժամին հիվանդների մոտ արգելված էր մտնել: Հաջորդ օրը դիմեցի Արսենի  ընկերոջը,  որ որդուս տաք շոր տամ տանի դիրքեր, ընկերը  ոչինչ չէր խոսում ինձ հետ,  միայն ուշադիր նայում էր, հարցրեցի ինչ է եղել` ոչինչ չասաց,  տաք շորերը վերձրեց ու բառ չասելով գնաց: 7 օր    շարունակ  որդուս համար ուտելիքներ էի պատրաստում, որը  ամուսինս տանում մարդկանց էր տալիս`դիրքերում որդուս ու ընկերներին հասցնելու համար…8-րդ օրը մի քանի մարդ եկան մեր տուն, նրանց հետ էր նաեւ եղբայրս, լուռ նստեցին, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր`որդիս այլեւս չկար: Արսենս ինձ ասել էր, « Մամ ջան, եթե քեզ ասեն, որ ես գերի եմ ընկել` չհավատաս, եթե նման բան լսես ուրեմն իմացիր` ես այլեւս չկամ»,-արտասուքը զսպելով հիշում  է Վիկա Ղարիբյանը: Բացի այն, որ Վիկա տատիկը Շահումյանում թողել է հարազատ գյուղը,  այնտեղ թողել  է նաեւ  որդու շիրիմը:

22 տարիների ընթացքում Վիկա տատիկը Արցախ չի գնացել, դուստրերը վախենում են տանել, քանի որ մայրը բոլորին  երդվել է. «Եթե Արցախ գնամ,  ուղիղ գնալու եմ Շահումյան, գիտեմ, որ ադրբեջանցի ոսոխը կին ու  երեխա չի խնայում `սպանում է, բայց մեկ է ես կգնամ, ուզում եմ որդուս շիրիմը տեսնեմ ու այդ շիրիմին էլ մեռնեմ: Եթե ես իմանայի, որ այլև Շահումյան չեմ վերադառնա այնտեղից դուրս չէի գա,  ուղիղ որդուս մոտ կգնայի: Շատ կուզենայի գոնե որդուս նկարը ունենալ, բայց դա էլ չվերձրեցի…Մեր այսօրվա սահմանները պահպանող զինվորներին միայն խաղաղություն եմ ցանկանում, բարով ծառայեն ու բարով վերդառնան իրենց մայրերի ու հարազատների մոտ , այն ցավը, որ մենք տեսաք,  ոչ մի մայր այլեւս թող չտեսնի »:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում