ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ` ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՆԱԽԱՊԵՍ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ՍՑԵՆԱՐԸ

Արխիվ 12-16

ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ` ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՆԱԽԱՊԵՍ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ՍՑԵՆԱՐԸ


Ժամանակին, երբ ասում էին, որ մեզ ժառանգություն մնացած պատմամշակութային տարածքներն անգին են ու սրբավայր, անքննելիորեն հաստատում էինք: Բայց, այսօր պարզվում է, որ օրինակ` Զվարթնոցի տարածքը` մեկ օրվա համար, կարող ես վարձակալել 700 հազար դրամով եւ տարածքում անել այն, ինչ սիրտդ ցանկանում է, ասենք` կիսամերկ շրջիր եւ վայելիր սրբավայր հանդիսացող տարածքն ու կիսավեր կոթողները: Իսկ Գառնիի հեթանոսական տաճարը կարող ես վարձակալել գրեթե կրկնակի թանկ` 1 մլն 200 հազար դրամով:

Քանդակագործ, դիզայներ ՆՈՒՌ` ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Զվարթնոցի տարածքում տեղի ունեցածի մասին այդքան էլ տեղեկացված չէ, բայց.

-  Միայն գիտեմ, որ ինչ-որ միջոցառում է եղել: Բայց առաջին դեպքը չէ, որ Զվարթնոցում միջոցառումներ են անցկացվում` այն պատմամշակութային հուշարձան է, գործող եկեղեցի չի համարվում, եւ առհասարակ, աշխարհում ընդունված է պատմամշակութային հուշարձաններում անել միջոցառումներ: Բայց հարցը այն է, թե` ինչ միջոցառումներ:

- Նույնիսկ ներքնազգեստով անձինք են պտտվել տարածքում, դա վկայում են լուսանկարները:

- Այ, դա արդեն հարիր չէ նման տիպի տարածքին, քանզի եկեղեցու տարածքը սրբավայր է: Եվ հենց այնպես չի ընտրվել այդ տարածքը` եկեղեցի կառուցելու համար: Տվյալ վայրում սրբավայր է եղել, եւ եկեղեցի են կառուցել: Այստեղ Մշակույթի նախարարության բացթողումը կա, ինչպես նաեւ եկեղեցու` Վեհարանի: Ես ունեցել եմ նախադեպ, երբ Զվարթնոցի այդ նույն տարածքում պետք է իմ «Արատտա» հավաքածուի ցուցադրությունն իրականցնեի, եւ այդ ժամանակ Մշակույթի նախարարությունը եւ Վեհարանը շատ խիստ հետեւում էին, որպեսզի միջոցառումը հարիր լինի տվյալ տարածքին` ինչ պետք է ցուցադրվի, եւ ինչ երաժշտության տակ պիտի ցուցադրվի: Չեմ կարծում, որ այդ խստությունը միայն իմ նկատմամբ է եղել, հետեւաբար, կարծում եմ` տվյալ պարագայում էլ նույն խստությունը եղել է, ենթադրում եմ, որ Զվարթնոցում տեղի ունեցածի կազմակերպիչները խախտել են նախապես ցույց տված սցենարը` ներկայացրել մի սցենար` իրականացրել ուրիշը: Այստեղ, երեւի թե, պետք է մեղավորներին փնտրել կազմակերպիչների մեջ, ոչ թե` թույլատրողների:

- Իսկ Գառնու տաճարում տեղի ունեցած ճաշկերույթի մասին ի՞նչ կասեք:

- Գառնու հետ կապված ասեմ, որ այն եւս պատմամշակութային վայր է, որտեղ ինչ-որ բաներ իհարկե չի կարելի կառուցել: Դրա մասին բազմիցս խոսել եմ, երբ այնտեղ ուզում էին սրճարան կառուցել: Բայց, պատմաբանորեն հիմա փորձեմ բացատրել. Հեթանոսական շրջանում ընդունված է եղել այդ տարածքում խրախճանքներ, տարբեր տեսակի տոնակատարություններ անցկացնելը, ավելին` Խորհրդային շրջանում այնտեղ էստրադային մեծ համերգներ են անցկացվե: Դդրա համար, կարծում եմ, որ հանցագործություն չի իրականացվել, սրբապղծություն էլ չկա, եթե ինչ-որ միջոցառում է անցկացվում, կարեւորը պատմամշակութային արժեքը չեն վնասել եւ տվյալ տարածքը կոնկրետ հոգեվոր տեսակով էլ չեն խախտել: Հիմա իրականում օբյեկտիվ եմ խոսում, որովհետեւ եթե դա լիներ եկեղեցու ներսում ես մի գուցե եւ այլ կերպ խոսեի: Չնայած, Իտալիայում, Ֆլորենցիայում կամ Վենեցիայում շատ եմ տեսել, որ եկեղեցու ներսի տարածքում անցկացվում է դասական երաժշտության համերգ, ժամանակակից նկարչի կամ քանդակագործի ցուցահանդես: Ասեմ ավելին` Վեհափառին առաջարկել եմ, որ մեր որոշ ժամանակակից եկեղեցիներում, օրինակ` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում նման միջոցառումներ անցկացվի, դրանով մարդկանց գրավելով դեպի եկեղեցի: Նորից վերադառնալով Գառնիի տաճարին` այն հեթանոսական ժամանակաշրջանում հայտնի խրախճանքների վայր է եղել, այդտեղ թագավորական ամառանոց է եղել, բաղնիքներ: Այսինքն` իր գաղափարախոսությամբ այն այդպիսին էլ եղել է, դա հեթանոսական շրջանի հավատքի դրսեւորումներից մեկն է եղել` ուրախությունը, խրախճանքը սրբավայրում: Այդիսկ պատճառով, չեմ տեսնում ոչ մի հոգեւոր խախտում, կարեւորը որ տարածքին ինչ-որ կոնկրետ վնաս հասցրած չլինեն:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում