ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ ՀԱՅՏՆՎԱԾ «ԿԱՅՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ` «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՆԵՐ» ԱՆՈՒՆՈՎ Արդա
Արխիվ 12-16ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ ՀԱՅՏՆՎԱԾ «ԿԱՅՆՔԻ ԽՈՍՔԸ» ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ` «ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՆԵՐ» ԱՆՈՒՆՈՎ
Արդարադատության նախարարությունում նոր նախարար Հովհաննես Մանուկյանի նախարար նշանակվելուց հետո սկսել է երկու `«Խորան» եւ «Պենտե կոստե» աղանդների լուծարման կարգ, բացի այն, որ «Միացյալ երիտասարդական լիգայի» ջանքերով բացահայտվել էր այդ կառույցների ապօրինի գործունեությունը, նաեւ արդարադատության նախարարության աշխատակիցը աղանդավորական այդ խմբերում բացահայտել է անչափահասների, ովքեր հարում են այդ աղանդին , ինչը օրենքով արգելված է: «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյան խոսքով`մի քանի օր առաջ Արտաշատում ինքնասպանություն գործած 23-ամյա Արտակ անունով երիտասարդը`«Խորան»-ի անդամ է եղել եւ ըստ Ս. Հովհաննիսյանի ունեցած տեղեկությունների` երիտասարդը ինքնասպանություն է գործել աղանդավորական այս կառույցի առաջնորդի`Հրաչյա Խաչատրյանի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո: Դեպքը տեղի է ունեցել Իսպանիայում, քանի որ Հ. Խաչատրյանը իր գործունեությունը հիմնականում ծավալել է Իսպանիայում:
Նրա փոխանցմամբ Հայաստանում սկսել է գործել երկու նոր աղանդավորական կառույցներ` «Վերնատուն», որը բոլորովին վերջերս է սկսել իր «քարոզարշավը» եվ «Աստծո ժողովներ», իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ «Կյանքի խոսքը» միանալու է վերջինիս: «Մի քանի օր առաջ «Կյանքի խոսքը» -ում տղի է ունեցել «Աստծո ժողովներ» աղանդի հիմնադիր ժողովը, որի բանախոսները եղել են արտասահմանից ժամանած հյուրերը: Քանի որ «Կյանքի խոսքը» լուծարման եզրին է, այս կառույցի առաջնորդները փորձում են նոր ուղիներ որոնել իրենց աղանդի համար: Արտասահմանյան լրատվամիջցներից մեկին տված իր հարցազրույցում Արթուր Սիմոնյանը հայտարարել է, որ հնարավոր է միանան «Աստծո ժողովներ»-ին »,-նշեց ՍԵՎԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Ի դեպ Նոր Արեշում գործող «Վերնատուն» աղանդավորական կառույցը նույնպես համարվում է «Կյանքի խոսքի» ճյուղերից մեկը: Սեւակը չժխտեց այն տեղեկությունները, որ այս աղանդի հիմնադիրը երբ հրաժարվեց իր հիմնադրած կառույցից, մի շարք հետեւորդներ եւս հրաժարվեցին իրենց «պաշտելի» աղանդից:
Անդրադառնալով վերջին շրջանում տարծված այն տեղեկությանը, թե Ավետարանչական եկեղեցին արտասահմանից մանկական կաթ է ներկրել Հայաստան եւ բաժանել մանկապարտեզներին , որից երեխաները թունավորվում են Սեւակ Հովաննիասյանը «Իրավունքի» հետ զորւցում փաստեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ այդ գործով զբաղվում է Քայքայիչ պաշտամունքերից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամալյանը եւ ի տարբերություն Ամալյանի ինքը չի սիրում իր քիթը խոթել ուրիշների գործերի մեջ: «Չեմ կարծում, որ նա անհիմն հայտարարություններ անի»,-հավելեց Սեւակը:
Ս. Հովհաննիսյանը արձանագրեց մեկ փաստ եւս, որ մայրաքաղաքի համեմատ, աղանդների քարոզման առումով մարզերում վիճակըն այլ է, որը նրա բնորոշմամբ սարսափելի է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

