ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅՈՎ
Արխիվ 12-16ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅՈՎ
Եվ քանի, որ կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, այս հանգամանքից վատացան, խուճապի մատնվեցին, ընդդիմադիրները, որի արդյունքում էլ տեսողության խնդիրներ առաջացան: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալիս նշեց, որ 67 հոգի կողմ չի քվեարկել, այլ 64, քանի որ այդքան հանրապետական չկա դահլիճում, իսկ անկախ պատգամավորները չեն քվեարկել օրինագծին: Այս հարցում հատկապես Աղվան Վարդանյանի կողմից անտեղի մեղադրանքի արժանացավ ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ում մեղադրեցին ուրիշի տեղը քվեարկելու մեջ եւ ասացին, որ լավ կլինի տղամարդկություն ունենան ու նման բաներով չզբաղվեն: Սրան բնականաբար միջամտեց Ս. Մելիքյանը եւ կոչ արեց այն մարդկանց, ովքեր կասկածում է իր տղամարդկության վրա, դրա համար կան հատուկ տեղեր, որտեղ նա կարող է դա ապացուցել, ինչպես նաեւ խորհուրդ տվեց տեսողության խնդիրներ ունցողներին դիմել համապատասխան մասնագետների:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդաարյանն էլ ՀՅԴ-ին մեղադրեց ավանտյուրայով զբաղվելու մեջ:
Տեսնելով, որ իրենց հերթական սադրանքը եւ հիսթերիկան չխափանեցին Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, դժբախտ քառյակը լքեց դահլիճը եւ գնաց շաբաթօրյա հանգիստը վայելելու, դե թքած ժողովդրի հոգսերի վրա: Ի դեպ իրենց վազեվազ դահլիճը լքելուց հետո, Ազգային ժողովը քննարկում էր գազի հանձնաժողովի զեկույցը: Դա այն գազի հանձնաժողովն է, որի համար իրենց ճղում էին ընդդիմադիրները գոռալով, թե գազի հարցում կան բազմաթիվ իբրեւ թե ապօրինաություններ: Սակայն երբ գործը հասավ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների ուսումնասիրմանն ու ներկայացմանը, քառյակականները արդեն իրենց դաչաներում ոտքները տնկած հանգստանում էին: Ահա սա է ազգիս ընդդիմադիրների իրական դեմքը եւ ժողովրդի մասին մտածելը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

