ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՈՒ ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ՈՒ ԳԱՌՆԻՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ
Զվարթնոց հուշահամալիրի եւ Գառնիի տաճարի տարածքում այսուհետ փարթիներ չեն լինի` անորոշ ժամանակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով դադարեցվել է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին եւ թանգարաններին ամրացված տարածքների օգտագործումը: Այդ մասին է վկայում նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի. «Նկատի ունենալով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից`
իրենց անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքված պայմանագրերի եւ գործող օրենսդրության դրույթների խախտումները` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով` դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը` մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը»:
Հիշեցնենք` Ըստ ՀՀ մշակույթի նախարարության մեկ այլ տարածած հաղորդագրության . ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների
վերաբերյալ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության
ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում է որոշվել խիստ նկատողություն տալ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, ինչի արդյունքում էլ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է աշխատանքից:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

