ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՉԻ ՀԱՄԲՈՒՐԻ ԲԱԼՈՏԵԼԼԻԻՆ. ԻՏԱԼԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ՝0:1
Արխիվ 12-16ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ՉԻ ՀԱՄԲՈՒՐԻ ԲԱԼՈՏԵԼԼԻԻՆ. ԻՏԱԼԻԱ-ԿՈՍՏԱ ՌԻԿԱ՝0:1
http://images.planetf1.com/12/07/800x600/Mario-Balotelli-Italy_2789813.jpg
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում «Արենա Պերնամբուկու» մարզադաշտում կայացավ Իտալիա-Կոստա Ռիկա հանդիպումը: Կոստա Ռիկայի հավաքականը հերթական անակնկալը մատուցեց Մունդիալ 2014-ում, առավելության հասնելով իտալացիների նկատմամբ: Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 44-րդ րոպեին Դիասի փոխանցումից հետո Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը գրավեց Բրայան Ռուիսը: Այսպիսով Իտալիայի հավաքականը, ոչ միայն բարդացրեց իր վիճակը խմբում, այլեւ Մարիո Բալոտելիին զրկեց Անգլիայի թագուհու համբույրից: Բալոտելլին խաղից առաջ ասել էր.«Եթե մենք հաղթենք Կոստա Ռիկային, ցանկանում եմ, որ Անգլիայի թագուհին համբուրի ինձ»: Ինչեւէ, Կոստա Ռիկայի հավաքականը դարձավ D խմբի առաջատար` ակտիվում ունենալով 6 միավոր, Իտալիան մնաց իր 3 միավորով, 3 միավոր ունի նաև Ուրուգվայը, իսկ Անգլիայի հավաքականը նման արդյունքից հետո վերջնականապես զրկվեց մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

