ՙԱՎԱՆԴԱԿԱՆ «ԲԻՍԸ»`Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐՆ» Է

Արխիվ 12-16

ԱՎԱՆԴԱԿԱՆ «ԲԻՍԸ»`Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐՆ» Է

 

Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Երեւանում էր: Երիտասարդ դաշնակահարուհին ելույթ ունեցավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոնի շրջանակներում:

«Իրավունքի» հետ զրույցում Լիլթը պատմեց իր ծավալած ստեղծագործական գործունեության մասին`հայրենիքից այն կողմ, ինչպես նաեւ երեւանյան համերգի ընթացքում վերապրած զգացողությունների մասին:

 

- 2004 թ-ին մեկնեցի Ռոստոկ (Գերմանիա) քաղաք`շարունակելու երաժշտական կրթությունս: Միաժամանակ սովորում եմ նաեւ Բելգիայում: Այստեղ շատ քիչ քանակությամբ ուսանող կա. ութ դաշնակահար: Դասախոսներն էլ` հայտնի դեմքեր են երաժշտական ասպարեզում:

- Տեղյակ եմ, որ Դուք էլ դասավանդում եք: Ո՞րն է ավելի հոգեհարազատ, համերգային գործունեությունը, թե՞ դասավանդման գործընթացը:

- Երեւի, համերգային գործունեությունը: Թեպետ ուսանողների հետ էլ հետաքրքիր է աշխատելը: Դասավանդելով` սովորում ես... Երաժշտությունը այլ տեսանկյունից ես սկսում ընկալել:

- Ի՞նչ զգացողություններ վերապրեցիք երեւանյան համերգից:

- Հաշվետվության պես մի բան է հայրենիքում ելույթ ունենալը, լավ առումով ասված. կա պատասխանատվության զգացողություն, ինչը շատ լավ է: Ինձ համար երջանկություն է տուն գալը, հարազատ ու սիրելի մարդկանցով շրջապատված լինելը:

- Համերգին կատարեցիք Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Ստեղծագործություն, որ Ձեզ հաջողություն է բերել:

- Շատ սիրում եմ այդ կոնցերտը: Ցավոք, այն այնքան էլ շատ չեն կատարում Հայաստանի սահմաններից այն կողմ: Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժամանակ ստեղծագործությունն ինձ հաջողություն բերեց. մրցույթի դափնեկիր եմ: Այստեղ պարտադիր նախապայման էր` ներկայացնել Խաչատրյանի կոնցերտը: Եվ դա շատ լավ է, քանի որ դաշնակահարի համար այս ստեղծագործությունը, հարստության պես մի բան է:

- Գիտեմ, որ բուռն է Ձեր համերգային գործունեությունը: Հայ կոմպոզիտորների գործեր, պրոպագանդում եք:

- Ավանդական «բիսը»`Ա. Խաչատրյանի «Սուսերով պարն» եմ ներկայացնում: Երկացանկում կա նաեւ Բաբաջանյանի, Կոմիտասի (Կոմիտաս-Սարաջյան մշակումները) ստեղծագործությունները: Լինելով հայ` բարձր եմ գնահատում հայ դասական երաժշտությունն ու ցանկանում եմ, որ օտարերկրյա հանդիսատեսն էլ սիրի եւ գնահատի այն:

- Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր եք, որ մրցույթն էր Ձեզ համար անմոռանալի:

- Շատ բարդ հարց եք տալիս: Երեւի, Ֆրանսիայում անցկացվող երաժշտական մրցույթը: Մրցույթների ժամանակ, սովորաբար, այսպես ասած, մրցակցական մթնոլորտ է տիրում. այն այնքան էլ լավ մթնոլորտ չէ: Միշտ փորձում եմ ընկերանալ բոլոր մասնակիցների հետ: Ֆրանսիայում անցկացվող մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեցի, կազմակերպիչներն այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, որ բոլոր մասնակիցները ընկերներ դարձան, եւ դա շատ լավ էր:

- Ինչպես եք կարողանում դիմակայել մրցակցության ոլորտում:

- Ամեն տեղ էլ կա այդ մրցակցություն ասվածը` անկախ մասնագիտական ոլորտից: Մեր ասպարեզում մի փոքր այլ է մրցակցություն ասվածը, քանի որ երաժշտությունը դառնում է կյանքի մաս: Որեւէ մեկին մրցակից չեմ համարում, ուրախ եմ լինում յուրաքանչյուրի ունեցած հաջողության համար:

-Ձեր կյանքում էլ երաժշտությունը կյանքի մաս է: Հավանաբար, մասնագիտության այլ ընտրություն Ձեր տարբերակում չէր էլ կարող լինել:

- Սակայն այնպես էլ չէ, որ ստիպողաբար ընտրեցի մասնագիտությունս: Մայրս` երաժշտագետ` Նոնա Ոսկանյանն է, հայրս` ֆիզիկոս Հովիկ Գրիգորյանն է: Ի դեպ, նա էլ շատ լավ դաշնամուր է նվագում:

- Դուք ելույթ եք ունեցել բազմաթիվ հեղինակավոր դահլիճներում: Բեմ դուրս գալուց առաջ կա հուզում, թե արդեն հաղթահարել եք այդ փուլը:

- Երկու տեսակի «պանիկա» գոյություն ունի: Առաջինը` խանգարող է, իսկ երկրորդը` բարձրացնում է ադրենալինը: Յուրաքանչյուր կատարող ուզում է, որ հանդիսատեսը լավ երաժշտություն լսի...

- Երեւանյան մենահամերգ կլինի առաջիկայում:

- Չգիտեմ, երբ, բայց կլինի: Այս պահին որեւէ բան պլանավորված չէ:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում