«ԼԱՎ ՈՒ ՈՐԱԿՈՎ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՑ ԱՐՏԻՍՏԸ ԳՈՒՄԱՐ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԼԱՎ ՈՒ ՈՐԱԿՈՎ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻՑ ԱՐՏԻՍՏԸ ԳՈՒՄԱՐ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»


Հաճախ ենք լսում կարծիքներ, դիտարկում-քննադատություններ այսօրվա շոու բիզնեսի, նորահայտ երգիչ-երգչուհիների «արվեստի» եւ այն ամենի մասին, ինչ արվում ու մատուցվում է հեռուստաէկրաններից: «Իրավունքի» զրուցակիցը մի մարդ է, ով, անկախ ցանկությունից, անմասն մնալ չի կարող այդ ամենից եւ մտահոգ է դաշտի խնդիրներով: Մարդ, ով թեպետ արդեն անցել է բավականաչափ ուղի, ունի իր հասցեական մեծ լսարանը, բայց միեւնույն է, չի հասկանում աստղային հիվանդության շրջանակներում ու նման արատավորումների շուրջ պտտվող երեւույթների իմաստը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, ինչպես ինքն է ասում, շարունակում է սիրել մարդկանց այնպես, ինչպես իրեն սովորեցրել է մայրը. «Արածդ գործով պետք է ցույց տաս հասարակությանը, որ դու իրենցից մեկն ես. ես ծնվել եմ հասարակ ընտանիքում եւ այսօր էլ ոչինչ չի փոխվել: Ես երեւակայություն չունեմ անձիս շուրջ եւ ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր, աստղային հիվանդությունից կուրացած, չեն տեսնում իրականությունը, նրանք ուղղակի իրենց կողքին չունեն սրտացավ մեկին, ով ուշքի կբերի իրենց:

Ես շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին ծնվել եմ: Մի մարդ եմ, ով իր երգով ուրախացնում է մյուս մարդկանց ու միջոցառումների ժամանակ դառնում նրանց տրամադրություն փոխանցող ընկերը: Իսկ ընդհանրական գնահատականներ տալուց կխուսափեմ, հատկապես, երբ հաճախ ինքս եմ լինում քննադատության էպիկենտրոնում: Ամեն գնահատական կարող է կոտրել արտիստին, հիասթափեցնել, սթրեսի ենթարկել: Ուղղակի կասեմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախացնում են լսարանին, եւ այնպիսիք, ովքեր չեն անում այն, ինչ պետք է»:
Երգչուհին պատմեց նաեւ իր մոտակա անելիքների ու պլանների մասին. «Ամռանը հիմնականում տեսահոլովակների նկարահանումով զբաղված կլինեմ` մեկը հայերեն երգի հիման վրա կնկարահանվի, մյուսը` անգլերեն, երկուսն էլ մեղեդային են, պեպելյանական ոճին բնորոշ»:

«ԳԱԼԻՍ Է ՄԻ ՊԱՀ, ԵՐԲ ՆՈՐ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԵՄ ԶԳՈՒՄ»

Իսկ մենահամերգների հետ կապված` Քրիստինեն ավելացրեց. «Մենահամերգը  յուրաքանչյուր արտիստի համար պարտադիր է, բայց բոլորը չէ, որ հասունանում են այս փուլի համար, միայն ցանկությունն այստեղ քիչ է, պետք է առնվազն 2 ժամվա համար ասելիք ու նորություն ունենալ: Համերգային ծրագիր մոտակայքում չեմ նախատեսում. նոր երգերս դեռեւս քիչ են: Եվ հետո մենահամերգները շատ ծախսատար են, ի դեպ, ուզում եմ հանդիսատեսին ասել, որ այստեղ արտիստը գումարներ չի աշխատում, իհարկե, խոսքս լավ ու որակով մենահամերգի մասին է, որը չունի մեծ հովանավորչական աջակցություն: Այնպես որ, լավ ու որակով մենահամերգից արտիստը գումար չի աշխատում: Իմ մենահամերգները կոմերցիա չեն հետապնդում, պարզապես գալիս է պահ, երբ նոր էմոցիաների կարիք եմ զգում...»:

«ԱՅԴ ՇԵՂՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՃԻՇՏ ՉԱՓԱԲԱԺՆՈՎ»

Իսկ թե համադրելի՞ են արդյոք բեմական մի քանի մասնագիտություններ, կարո՞ղ է որակյալ երգիչ-հաղորդավար, դերասան-երգիչ լինել, Քրիստինեն կարծում է. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ գործը, հաղորդավարությունն էլ գրեթե նույն դաշտից է, նկարահանման նույն գործընթացը: Ամբողջ աշխարհում է սա օրինաչափ` երգող հաղորդավարներ, հաղորդավար դերասաններ, շատ խիստ գնահատել պետք չէ, իհարկե, երգիչը մի քիչ ավելի թույլ հաղորդավար կլինի, բայց սրանք իրարից այնքան էլ տարբեր ոլորտներ չեն: Հաղորդավարությունն ինձ համար նոր լիցք էր, ինչու չէ նաեւ գիտելիք, որ ստացա զրուցակից-հյուրերիցս: Ողղակի այդ ՙշեղումը՚ պետք է լինի ճիշտ չափաբաժնով, որից հետո կրկին կլինես քո հիմնական մասնագիտական միջավայրում»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում