ՙՙՔՍԱՆ ՍՏԱՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ՔՍԱՆ ՍՏԱՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է



Եզրագծին մոտեցավ հանրապետությունում հունիսի 3-ին մեկնարկած միասնական քննությունների առաջին փուլը: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն Հայոց պատմություն, Քիմիա առարկաներից:


Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի քիչ չեն քննություններից դժգոհողների թիվը. ոմանց թեստերը չեն գոհացնում, ոմանց` քննությունից ստացած արդյունքները, ոմանց էլ՝ այն հանգամանքը, թե թեստերն այնքան են պարզեցվել, որ անգամ աչքերը փակ վիճակում դիմորդը կարող է հեշտությամբ գրել ու վաստակել դրական միավոր:  
Ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԻ, նախորդ տարիների համեմատ, այս տարի սահմանափակ քանակությամբ են գրանցվել բողոք-դիմումները. Կենսաբանություն առարկայից` 53,  Հայոց լեզու եւ գրականությունից` 125, Ֆիզիկա առարկայից` 45: «Բողոքների հիմնական մասը վերահաշվարկի հետ է կապված եղել: Այսինքն`տեխնիկական բնույթ են կրել, որոնք էլ լուծվել են hօգուտ դիմորդի: Եղել են մի քանի դիմումներ, թե դիմորդը վատ է զգացել, ինչի պատճառով անբավարար գնահատական է ստացել: Նման բողոք-խնդրանքները մերժվում են»,- ընդգծեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը:
Հարցին, թե դիմորդների մեծամասնությունը նշել է, որ Օտար լեզու առարկայից բավական պարզ են եղել թեստերը, ի տարբերություն հայոց լեզու առարկայի, Ա. Իսպիրյանը պայմանավորում է թեստերում կարճ պատասխանով առաջադրանքների ավելացմամբ. «Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշները Օտար լեզու առարկայից, ապա կտեսնենք, որ 20 ստացող դիմորդների թիվը նվազել է: Դա պայմանավորված է թեստի կառուցվածքի փոփոխությամբ: Օտար լեզու առարկայում այս տարի ավելացել են կարճ պատասխանով առաջադրանքները»:
Նշենք, որ քննության արդյունքները վերջնական կամփոփվեն ս.թ. հունիսի 23-ին:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում