ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՙԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ՚ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16Օրերս Վերնիսաժում ամենածանր վերքերն ստացած եւ մինչ օրս հիվանդանոցում գտնվող Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը այդ դեպքի հետ կապված հանդես էր եկել հայտարարությամբ. դեպքի օրը Վալերին եւ գործով մյուս տուժող եւ վերջերս էլ նաեւ մեղադրյալ դարձած Ներսես Մելքոնյանը Վալերիի հոր անվամբ գրանցված BMW X 6 մակնիշի մեքենայով փակել են ՙՎերնիսաժի՚ հարակից շենքերից մեկի ավտոկայանատեղի տանող մուտքը, որից էլ առաջացել էր այս ողջ պատմությունը: Եվ ահա այդ ավտոմեքենան չկա, եւ պարոն Բաղդասարյանն էլ հնչեցնում է իր այդ պարզ հարցըª ուր է BMW X 6-ը:
BMW X 6-Ի ԿՈՐՍՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՏԵՐԻՆ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ
Տարօրինակ է, սակայն պարոն Բաղդասարյանի այդ հայտարարությունը վերջին օրերին բավականին նյարդային ռեակցիա է առաջ բերել:
Բայց նախ նկատենք, որ խոսքը իրեղեն ապացույցի անհետանալու մասին է, քանի որ այդ ավտոմեքենայի առկայությամբ է, որ իրավապահները պետք է հիմնավորեին, թե այն դեպքի ժամանակ որտե±ղ էր կանգնած, իրոք փակե±լ էր ՙվերնիսաժյան հրաձիգի՚ª Գոռ Առաքելյանի մեքենայի ճանապարհը, ինչն էլ դեպքերի հետագա զարգացման պատճառ էր դարձել: Կամ միգուցե ոչ մի BMW X 6-էլ չկա±, այդ դեպքում ո±րն էր վեճի եւ կրակոցների պատճառը: Դրանից զատ Լ. Բաղդասարյանը պնդում էր նաեւ, որ իր պաշտպանյալի վրա կրակել են, երբ նա ավտոմեքենայի մեջ էր: Այդ դեպքում, եթե Գոռը բացել է դուռն ու կրակել Վալերիի վրա, ուրեմն ի±նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, ինչպես որ փորձում է իր պաշտպանյալի արարքն արդարացնել փաստաբան Երեմ Սարգսյանը: Այսինքնª քննության շահերն են պահանջում հրատապ գտնել ավտոմեքենան, նաեւ ստուգելու համար, թե այնտեղ կա±ն Վալերիի արյան հետքերը: Մինչդեռ փաստն այն է, որ կրակոցներից արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, իսկ ավտոմեքենան, որը, ի դեպ, ունի որոնման բոլոր համակարգերը, չկա ու չկա: Եվ այդ հանգամանքը չի± խոսում նրա օգտին, որ ինչ-որ մեկը փորձում է ապացույցները ոչնչացնել, իսկ նախաքննությունը, մեղմ ասած, իրեն չի կոտորում այն հայտնաբերելու համար:
Այսպիսովª բավականին պարզ իրավիճակ է, սակայն հենց BMW X 6-ի թեման առաջին պլան եկավ, իրավիճակը միանգամից սկսեց թեժանալ:
Նախ բավականին տարօրինակ էր Ներսեսի փաստաբան Վարդուհի Էլբակյանի դիրքորոշումը. ՙՄեքենայի մասին Ներսեսը ոչինչ չի ասել, մենք տեղյակ չենք, թե ինչ մեքենայի մասին է խոսքը, ուր է կորել դեպքից հետո: Ամեն դեպքում Ներսեսի վրա կրակել են Գոռի եւ իրենց մեքենայի մոտ, այդ հատվածն այնքան էլ մեծ չի եղել: Ներսեսի վրա մեքենայի մեջ չեն կրակել՚: Անգամ տեղյակ չե±ն, թե ինչ մեքենայի մասին է խոսքը՚, բա այդ դեպքում ինչպե±ս են ՙՆերսեսի վրա կրակել Գոռի եւ իրենց մեքենայի մոտ՚: Տիկին Էլբակյանին տեղեկացնելով, որ խոսքը հենց այդª ՙմեքենայի մոտ՚-ի մասին է, նկատենք նաեւ, որ ճիշտ կլիներ, որ նա նաեւ մեկնաբաներ պարոն Բաղդասարյանի այն պնդումը, թե. ՙՎալերիի հոր մեքենայով ¥նույն BMW X 6-ով- հեղ.¤ հիվանդանոց են տեղափոխել Ներսես Մելքոնյանին, իսկ այնուհետեւ մեքենան անհետացել է՚: Թե ում ինչպես եւ ինչով են հիվանդանոց հասցրել, դա որեւէ խնդիր չէ պարզելը: Տիկին Էլբակյանը կարծես ձայն չի հանում, եւ ելնելով ՙլռությունը համաձայնության նշան է՚ սկզբունքից, եթե ենթադրենք, որ այնուամենայնիվ Ներսեսին BMW X 6-ով են հիվանդանոց հասցնել, ապա հարց է ծագում, թե ո±վ: Դա էլ դժվար չէ պարզել, որից հետո այդ հանելուկային անձը նաեւ պետք է տեղեկացնի, թե արդեն մի ամիս է` այդ ո±ւր է ՙմոռացել՚ այդքան կարեւոր իրեղեն ապացույցը: Ասենքª նաեւ պետք է բացատրի, թե Ներսեսին հիվանդանոց հասցնելովª ինչո±ւ էր կրակոցների վայրում թողնում նրա ընկերոջն ու նույն ավտոմեքենայի տիրոջըª Վալերիին, որը, ի դեպ, շատ ավելի ծանր վիճակում արնաքամ էր լինում եւ ուշացող ՙշտապօգնությանն՚ սպասելը կարող էր ճակատագրական դառնալ:
Բայց ամենակարեւորը. որտեղի±ց է այդ հանելուկային անձը վերցրել ավտոմեքենայի բանալիները: Եթե Վալերին մեքենայում չի եղել, ապա բանալիները պետք է գտնվեին նրա գրպանում: Այդ դեպքում ի±նչ, Ներսեսին հիվանդանոց տանող հանելուկային անձը որովայնից վիրավոր երիտասարդի գրպանից սառնասրտորեն հանել է բանալին եւ նրան այդտեղ թողնելովª անհասկանալիորեն որոշել է միայն Ներսեսին հիվանդանոց հասցնել: Այս հանելուկն ինչպե±ս կբացատրի տիկին Էլբակյանը:
Մյուս սցենարով, եթե Վալերիի վրա կրակել են, երբ նա մեքենայի մեջ էր, ապա դա բացատրում է նաեւ բանալիի հանելուկը:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆª ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐԻՑ
Մի խոսքովª այս բանալիի դրվագը, կարծում ենք, ծանրակշիռ հանգամանք է այն բանի օգտին, որ Գոռը Վալերիի վրա կրակել է, երբ վերջինս ավտոմեքենայում էր: Իսկ այդ դեպքում կարո±ղ է Գոռի փաստաբան Երեմ Սարգսյանը խոսել ինքնապաշտպանության վարկածի օգտին, այսինքն բացատրի, թե այդ ինչպե±ս է ստացվում, որ ինքնապաշտպանվողը բացում է հարձակվողի ավտոմեքենայի դուռն ու կրակում նրա վրա: Սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում Ե. Սարգսյանը նախընտրում է չխոսել Վալերիիª ավտոմեքենայում վնասվածք ստանալու մասին. ՙԴրա վերաբերյալ բավական լուրջ տեղեկություններ ունեմ, պարզապես այս պահին դեռեւս նպատակահարմար չեմ գտնում դրանց անդրադառնալը՚:
Մինչ նպատակահարմար կհամարի` նկատենք, որ իր այդ պատասխանով պարոն Սարգսյանը նաեւ չի հերքում, թե իր պաշտպանյալը բացել է մեքենայի դուռն ու կրակել: Բայց մեկ է, նա այն կայուն տեսակետին է, թե Գոռն ընդամենը պաշտպանվել է: Եվ ահա այստեղ էլ առաջ է գալիս ՙամենատարօրինակը՚: Օրերս, երբ պատրաստվում էին Ներսեսին կալանքի տակ առնել, նրա մյուս փաստաբան Արմեն Խաչատրյանը դա բացատրեց այսպես. ՙՄեղադրանքի մեջ նկարագրվում է, որ Ներսես Մելքոնյանը հարվածել է Գոռ Առաքելյանին եւ պատճառել թեթեւ մարմնական վնասվածք: Սակայն երբ Գոռ Առաքելյանը ներկայացել է Ոստիկանություն, նրա նկատմամբ որեւէ արձանագրություն չի կազմվել, նույնիսկ քննման արձանագրություն: Գոռին զննության ենթարկելիս պարզվել է, որ կան քերծվածքներ, նշանակվել է փորձաքննություն: Դատախազն էլ որոշել է, որ հենց Ներսես Մելքոնյանն է վնասվածք հասցրել, սակայն դա ոչ մի տեղ չի ապացուցվել, որ հենց իմ պաշտպանյալն է հարվածել՚:
Փաստաբան Ե. Սարգսյանն այդ ՙքերծվածքներին՚ հեռատեսորեն տալով ՙվնասվածքներ՚ բնորոշումը, այնուամենայնիվ պնդում է, թե. ՙԻրենք երկուսով ¥Ներսեսն ու Վալերին- հեղ.¤ բռնություն են գործադրել Գոռ Առաքելյանի նկատմամբ՚: Այսինքնª նախ հարվածներ են հասցրել, ապա. ՙԵրբ Գոռը նստել է մեքենան, նրան նորից ստիպողաբար իջեցրել են, հարվածներ են հասցրել՚: Ու դրանից հետո հազիվ մի քանի քերծվա±ծք է առաջացել: Թեկուզեւª վնասվածք, ինչպես փաստաբան Սարգսյանն է ասում: Բայց մեկ է, այնքան աննշան, որ Ոստիկանությունում էլ ուշադրություն չեն դարձրել ու տեսել են միայն ՙԳոռին զննության ենթարկելիս՚: Եվ այդ վնասվածքները պատճառ են, որ ձեռքդ զենքի±ն գցես: Կամ` Գոռի կյանքին եւ առողջությանը էական վտանգ սպառնո±ւմ էր. ակնհայտ է, որª ոչ, քանի որ փաստաբան Սարգսյանի ասածով` մի քանի ՙփուլով՚ գրոհել են նրա վրա ու միայն այդ վնասվածքներն են հասցրել: Այդ դեպքում ամեն ինչ առավելագույն դեպքում վերածվում է սովորական պատանեկան տուրուդմբոցի, որի միջով շատերս, ենթադրենքª նաեւ հարգարժան փաստաբան Սարգսյանը, անցած կլինի: Բայց այդ ո±վ է նման իրավիճակներում ձեռքը զենքին գցում եւ 5 հոգու վիրավորում, թեª ինքնապաշտպանություն է...
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

