ՔՆՆԻՉԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆ ԻՐ ԿՑՈՐԴՆ Է
Երեկª 2014թ. հունիսի 19-ին, ժամը 14:20-ին ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցության ՙՄարդու իրավունքների՚ հանձնաժողովի ղեկավար Ա. Աբգարյանին զանգահարել էր ՙԱբովյան՚ ՔԿՀ-ի կալանավոր Շուշան Դավթյանը եւ հայտնել էր, որ հունիսի 2-ին դիմում էր ներկայացրելª իրեն պաշտպան տրամադրելու խնդրանքով:
Շ. Դավթյանը հավելել էր նաեւ, որ առ այսօր որեւէ տեղեկություն չունի իր դիմումի ճակատագրի մասին: Այդ զանգից 17 րոպե անց մեզ հաջողվեց կապվել Շ. Դավթյանի գործը վարողª Երեւանի Շենգավիթ քննչական բաժնի քննիչ Լեռնիկ Ստեփանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ դիմումը ստացվել է եւ դրա հիման վրա Շ. Դավթյանին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն նա չի այցելել իր պաշտպանյալին, քանի որ պաշտպանի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի եղել: Մեր այն դիտարկմանը, որ պաշտպանըª քննչական գործողություններին մասնակցելուց բացի, ունի նաեւª իր պաշտպանյալի դիրքորոշմանը համապատասխան գործողություններ կատարելու պարտավորություն, քննիչ Լ. Ստեփանյանը չհամաձայնեց եւ հրաժարվեց տեղեկացնել մեզ, հետեւաբար նաեւ մեղադրյալին, պաշտպանի ազգանունը: Ըստ քննիչիª պաշտպանի ազգանունը հանդիսանում է քննչական գաղտնիք... Նշենք, որ քրեական այդ գործի նյութերից դուրս կան ապացույցներ, որոնք լուրջ հիմքեր են տալիս եզրակացնելու, որ Շ. Դավթյանին մեղադրում են այլ անձի կողմից կատարված ծանր հանցագործությունը: Դրանցից տեղյակ քննիչը, հավանաբար, չի ցանկանում, որ ապացույցներն ընկնեն պաշտպանի ձեռքը...