ՍԵՔՍՈՒԱԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ` ԴԵՌ ՕՐԻՆԱԿԱՆ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ 12-16

ՍԵՔՍՈՒԱԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ`
ԴԵՌ ՕՐԻՆԱԿԱՆ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ


ՙԴռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական եւ եզրափակիչ մասերը. չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար՚: Քրեադատավարական օրենքի այս դրույթը, իմ համոզմամբ, անժխտելի է: Սակայն եւ ցավոք, ինտերնետի հետ լեզու գտնող անձը միշտ կարող է ծանոթանալ դատական ակտի չհրապարակված մասերին, քանի որ դրանք ՙհրապարակայնացվում՚ են հենց դատական դեպարտամենտի կայքում...
Մենք չենք օգտվի նման բացթողումից, եւ սույն հոդվածի մեջ ոչ միայն չենք բացահայտի գործող անձանց անունները, այլեւ կմեղմացնենք մեղադրական եզրակացության ՙսեքսուալ մանրամասների՚ նկարագրությունները...

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՙՀԱՐՍՏԱՑՆԵԼ՚
ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԻՆ


ՙ23.12.2013թ. առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում« Մոսկվա քաղաքում« մինչ ավտոբուս նստելը« մեքենայի մեջ հայրս ձեռքով հարվածներ էր հասցրել մորս դեմքին եւ հայհոյանքներ տվել նրա հասցեին: Այդ ժամանակ մորս քթից ու բերանից սկսել էր արյուն գալ: Դա եղել էր այն պատճառով« որ դրանից մոտ չորս օր առաջ մայրս ասել էր« որ չի սիրում նրան ու ցանկանում է բաժանվել: Ինչից հետո հայրս սկսել է մի քանի օր անընդհատ վիրավորել մորս եւ թքել նրա վրա...՚:
Դաª անչափահաս, 14-տարին չլրացած բալիկի ցուցմունքներն էին, որոնք տրվել էին քննիչին ու հրապարակվել էին դատարանում: Ինչո±ւ էր քննիչը որոշել անպայման հարցաքննել երեխային եւ նրան ՙօգնել՚ գրել դա: Խելամիտ բացատրություն չկա, քանի որ երեխայի հայրը մեղադրվում էր միայն սեքսուալ բնույթր բռնի գործողություններ կատարելու համար, որոնց երեխան ականատես չէր եղել:   
Երեխան ՙխոստովանել՚ էր նաեւ, որ իր հայրը լավն է, որ իրեն, քրոջն ու եղբորը երբեք չի ծեծել...

ՍԱ ԷԼ ՔԵԶª ՙԷԼ ՔԵԶ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ...՚

Նրանք ամուսնացել էին 1998-ին, ունեցել են երեք երեխա: 2009-ին ընտանիքով Հայաստանից մեկնել ու բնակություն էին հաստատել Ռուսաստանում: 2013թ. հոկտեմբերին կինը ամուսնուն հայտնել էր« որ ցանկանում է ամուսնալուծվել. մեկ այլ տղամարդ կա իր կյանքում« ում սիրում է: Որոշել էին ամուսնալուծվել, եւ այդ նպատակով բռնել էին հայրենիքի ճամփան: Հոկտեմբերի 25-ին ներկայացրել էին ամուսնալուծության դիմում: Հաջորդ օրը ամուսինը խնդրել էր կնոջը վերջին անգամ 5-10 րոպեով զրուցել իր հետ: Համոզել էր, եւ ՙզրույցը՚ տեղի էր ունեցել մեքենայի մեջ:
Ըստ մեղադրական եզրակացությանª ՙԱմայի տարածքում ամուսինն ասել էր կնոջը« որ նա երկու տարբերակ ունի. կամ ծեծվի, կամ էլ պետք է թույլ տա, որպեսզի ինքը սերմնահեղուկը լցնի նրա վրա՚:
ՙԿամ-կամի՚ վերաբերյալ բանակցությունները հաջողություն չէին ունեցել, եւ ամուսինը  ՙտեղափոխվել էր ավտոմեքենայի հետեւի նստատեղ« հրելով եւ մազերից քաշելով կնոջը պառկեցրել է նստատեղին« ձեռքի ափով 3-4 անգամ ապտակներ հասցրել դեմքին« մի ոտքի ծնկի տակ դրել կնոջ մազերը« իսկ մյուս ոտքով սեղմել վերջինիս կոնքից դեպի նստատեղի հետեւի հենակը« որպեսզի սահմանափակի նրա շարժումները« արձակել է տաբատի գոտին եւ...՚: 1-2 րոպե անց բռնի սեռական ակտն ավարտելուց հետո. ՙԱմուսինը գրպանից հանել էր բջջային հեռախոսը եւ ձեւացրել« թե իբր նկարում է` ասելով« որ նկարները տեղադրելու է համացանցում...՚:
Կինը գնացել էր Ոստիկանություն եւ կատարվածի մասին հաղորդում տվել:

ՀԻՇԵՑԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեք անչափահաս երեխաների հոգեկան վիճակը մոռացվել էր մոր կողմից, երբ նա հայտարարել էր, որ լքելու է նրանց հորը: Չէր հիշվել նաեւ այն ժամանակ, երբ հաղորդում էր տրվել այդ երեխաների հոր կողմից իր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մասին:
Ո±վ կարող է դրա համար մեղադրել կնոջը:
Ինքնահաստատման նկատառումներովª տղամարդը անարգել էր իր երեխաների մորը, սպառնացել էր խայտառակ անել նրան ազգականների, հարազատների, ծանոթ-անծանոթների առջեւ...
Ո±վ չի մեղադրի այդ տղամարդուն: Հետո ինչ, որ զղջացել է իր արածի համար:
Սակայն մի պահ պատկերացնենք, որ երեխաների ճակատագրերը, ապագան, նրանց բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ ծնողական մտահոգությունները կարող էին գերակշռել մարդկային, բայց ոչ առաջնահերթ զգացմունքներին: Չէ± որ գելուգազանի մոտ էլ լինում են ինքնազոհության պահեր, եթե վտանգված են ձագուկներըª նրանց կյանքն ու ներաշխարհը...
Այսª կին ու ամուսին լինելուց դադարած, բայց ծնող հանդիսացող զույգի, համենայնդեպսª մոր մոտ էլ իվերջո տեսանելի դարձան վեհության նշույլները. ՙԵս խնդրում եմ հաշվի առնել երեխաներիս խնդրանքը եւ ամուսնուս մեղմ պատժել ու ազատ արձակել՚,- դատարանին ուղղված իր դիմումով ապաշխարանք էր շնորհել երեխաների մայրը երեխաների հորը:
ՙԵրեքուկես տարի ազատազրկում՚,- վճռեց դատարանը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում