ԿԱԹԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է ՈՒ... ԹԱՆԿԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱԹԸ ՇԱՏԱՆՈՒՄ Է ՈՒ... ԹԱՆԿԱՆՈՒՄ


ՀՀ  2014 թվականի մայիսին` 2013 թվականի մայիսի համեմատ, սպառողական շուկայում կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9,3 տոկոս գնաճ` տեղեկացնում է պաշտոնական վիճակագրությունը: Եվ դա այն դեպքում, երբ նույն վիճակագրական տվյալներով` պարենային ապրանքները թանկացել են ընդամենը 1,9 տոկոսով:
Թեինչով պետք է բացատրել սննդամթերքի մյուս տեսակների համեմատ կաթնամթերքի նման գնային թռիչքները, դա դեռ հարցի մի կողմն է: Սակայն շատ ավելի վատ է, հաշվի առնելով վերջին օրերին մեր ստացած բազում ահազանգերն այն մասին, որ նաեւ այս ամսվա ընթացքում է կաթնամթերքի մի շարք տեսակների գները աճել: ՙՄոտավորապես 10-30 դրամով թանկացումներ կան: Չեմ կարող ասել, թե կաթնամթերքի բոլոր տեսակներն են թանկացել, բայց այն ընկերությունների ապրանքները ¥այդ ցանկը եւ տեսականին դեռ շարունակում ենք ստուգել եւ կներկայացնենք առաջիկայում- Հեղ.¤, որոնք սովորաբար գնում էի՚,- պատմում է մեր ընթերցողներից մեկը:
Բայց ահա այն տվյալները, որոնք մեզ տրամադրեց ՀՀ գյուղնախարարության Անասնաբուծության  եւ անասնաբուժության վարչության պետ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, հիմք են տալիս մտածել, թե կաթնամթերքի թանկացումներ առհասարակ չպետք է ունենայինք: Համենայնդեպս, ըստ մեր զրուցակցի` վերջին 2 տարիների ընթացքում հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանկը, որին զուգահեռ աճել է նաեւ կաթնարտադրութունը: ՙ2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ, մեր երկիրն ունեցել է 677 600 գլուխ տավար, որից 309 600-ը` կովեր, ինչը  2013 թվականին նշված ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 16.600 գլխով կամ 102,5 տոկոսով: Այս ամենով պայմանավորված` ավելացել է նաեւ կաթի արտադրությունը՚,- փաստեց Ա.Հովհաննիսյանը:
Իսկ թե այդ դեպքում ինչով է պամանավորված շուկայում կաթնամթերքի թանկացումը, պրն Հովհաննիսյանը նշեց, որ կաթ վերամշակող  ընկերությունները հարցի վերբերյալ տալիս են հետեւյալ արդարացումը` միջազգային շուկայում կաթի փոշու գները կտրուկ բարձրացել են` մոտավորապես 60 տոկոսով:
Այն, որ Հայաստանի ամեն մի թանկացման ՙմեղավորը՚ միջազգային շուկաներն են, հին ճշմարտություն է: Բացի այդ, կաթնամթերքի մեջ ներառված հումքը նույնպես թանկացել է: Հետո± ինչ, որ պաշտոնական վիճակագրությունն էլ համոզում է, որ, ասենք, այս տարվա ապրիլին Հայաստանում գներն աճել են 1,7 տոկոսով, մինչդեռ Եվրոպայումª ընդամենը 0,3: Ունենք մոտ 8 անգամ արագ տեմպերով գնաճ, բայց մեկ է` ՙմեղավորը՚ միջազգային շուկաներն են:
Եվ հետո, չե±ք տեսնում, թե մեր հայրենի գյուղնախարարությունն ինչ հոգատարություն է սկսել ցուցաբերել կովերի նկատմամբ: Անգամ օրենք են փորձում ընդունել տալ, որով կովերին տրվում են այնպիսի իրավունքներ, որոնցից շատերին մարդիկ էլ կնախանձեին: Դե, դրանից հետո գլխաքանակն ու կաթնատվությունը կարո±ղ է չավելանալ: Կամ` մի±թե հայրենական սպառողի մասին հոգատարության վառ ապացույց չէ, երբ մեր կաթարտադրող ընկերությունները գյուղացուց 150-160 դրամով կաթ են գնում ու ավելի քան 2 անգամ թանկ վաճառում. կարող էին, չէ± 3-4 անգամ թանկ վաճառել: Ու այդպես, հանուն հայրենական սպառողի գիշերուզօր ՙտառապում՚ են, իսկ էն անխիղճ միջազգային գները գալիս ու ամեն ինչ ջուրն են լցնում:
Միայն թե մի բան է անհասկանալի. նրանք մեզ կաթի փոշի± են վաճառում, թե տեղական արտադրության կաթը: Եթե հիմնականում կաթի փոշի, ապա ՙխեղճ՚ Գյուղնախարարությունն էլ ինչո±ւ է իրեն կոտորում, թե մի 10 հատ ավել կով ունենանք:
Ամեն դեպքումª փորձեցինք նաեւ նախարարության պաշտոնական դիրքորոշումը ստանալ այն մասին, թե ինչ է տեղի ունենում կաթնամթերքի շուկայում: Սակայն նախարարությունից խոստանում են պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում: Բնականաբարª կդիմենք: Իսկ մինչ այդ, փորձեցինք նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) պարզել այս թանկացումների իմաստը: Հանձնաժողովի մամուլի ծառայությունը մեզ հետ զրույցում փաստեց, որ շուկայում գերիշխող կաթարտադրող ընկերությունների մոտ կաթնամթերքի գների բարձրացում չեն նկատել: Իսկ եթե այլ  տնտեսվարողների մոտ նկատվում է կաթի գնի բարձրացաում, ապա սա արդեն ՏՄՊՊՀ-ի վերահսկողությունից դուրս է:   
Սա արդեն ցնցող էր. մենք` չէ, վիճակագրությունն է տեսնում տարեկան կտրվածքով 9.3 տոկոսանոց թանկացում, ինչն առանց խոշոր տնտեսվարողների մասնակցության, հնարավոր չէ: Գյուղնախարարության մասնագետներն էլ են տեսնում ու ինչ-որ կերպ փորձում բացատրել: Բայց որ ՏՄՊՊՀ-ն ասում է, թե չի տեսել, ուրեմն` այդ ամենը շարքային սպառողների աչքներին է երեւացել: Մենակ թե, չգիտես ինչպես, այդ տեսապատրանքը ազդում է նաեւ մարդկանց գրպանների պարունակության վրա:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում