ՙՙՙՙՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՚
Արխիվ 12-16ՙՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՎՏԱՆԳԵԼ ԵՆՔ
ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՚
Մի քանի օր շարունակ Տերյան 11 հասցեում պայքար է գնում ակտիվիստների եւ նույն հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը ապամոնտաժողների միջեւ: Ակտիվիստների պահանջը մեկն է` չքանդել Երեւանի մի մասնիկը հանդիսացող Աֆրիկյանների շենքը, իսկ եթե այն պետք է վերակառուցեն, թող վերակառուցեն իր նույն տեղում: Այս պահանջներին ի պատասխան` ապամոնտաժողներն ամեն օր զբաղվում են իրենց գործով` շենքի տեղափոխմամբ, ինչին ակտիվիստները չեն հավատում` մտահոգվելով, որ շենքը կարժանանա այն մնացած շենքերի ճակատագրին, որոնք քանդեցինª վերականգնման խոստումներով, սակայն ընդամենը դրանց փոխարեն` վեր խոյացան անճաշակ երկնաքերեր:
Աֆրիկյանների շենքի քանդման եւ տեղափոխման վերաբերյալ ՙԻրավունքը՚ զրուցեց մի շարք անձանց հետ, ովքեր եւս իրենց մտահոգությունը հայտնեցին, որ ցավալի կլինի, եթե շենքը քանդեն եւ չկառուցեն, քանզի դրանով կվտանգվի Երեւան քաղաքի պատմությունը:ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ նշեց.
- Մենք արդեն վտանգել ենք մեր քաղաքի հազարամյա պատմությունը: Ես կողմնակից չեմ, որպեսզի քանդեն Աֆրիկյանների շենքը: Կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ հնությունները եւ հին շենքերը պահպանվում են, ինչը մեր դեպքում այլ է, եւ այս ամենն ինձ մեծ ցավ է պատճառում: Չնայած, ես լսել եմ, որ այդ շենքը ոչ թե քանդում, այլ տեղափոխում են, ապաª նույնությամբ պետք է վերակառուցվի: Գիտեմ, որ քարերը համարակալում են, ինչի դեպքում կարծում եմ, որ շենքը կպահպանի իր հին տեսքը: Պահպանելու դեպքում, գոնե, մենք քիչ կտուժենք:
Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ նունպես իր բացասական կարծիքն արտահայտեց շենքի քանդման վերաբերյալ.
- Շենքը քանդել եւ այլ վայրում կառուցե±լ. օրենսդրությամբ նախատեսված նման բան չկա: Այսպիսի երեւույթ կատարվում է միայն բացառիկ դեպքերում: Ցավալին այն է, որ այսպիսի խնդիրներ մեզանում լուծվում են առանց քննարկման` 1-2 օրում, ինչն այլ երկրներում այդպես չէ:
Գրող, հրապարակախոս ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հարցի առնչությամբ տվեց հետեւյալ մեկնաբանությունը.
- Հայաստանում կան շենքեր, որոնք մեր երկրի, մեր քաղաքի աղն են, եւ սխալ է այս երեւույթը` շենքը քանդել, տեղափոխել կամ դրա փոխարեն այլ շենք կառուցել: Իհարկեª ցավալի է քանդել այն շենքերը, որոնք լավ կառուցված են եւ իրենց մեջ ունեն որոշ դարաշրջանային նշաններ. նման շենքերը անպաման պետք է պահպանվեն` որպես քաղաքի դեմք: Չեխովը մեկ անգամ այցելելով Լոնդոն` ասել է` այս քաղաքը քարացած երաժշտություն է: Հայաստանում այդ քարացած երաժշտությունը Երեւանն է, որին խնամք է պետք` որոշ բաներ շտկելով: Եթե սեւ տուֆը մաշվել է, դեմ չեմ, թող այն վերանորոգեն, բայց ոչ թե դարձնեն բոլորովին անճանաչելի: Քաղաքը ներկայացնող յուօրինակ դիմագիծը ունի պատմություն, որի մեջ աղի նման ներծծվել է ժամանակը: Վերցնել եւ փոխել այդ ժամանակըª հնարավոր չէ: Այս երեւույթը ես նմանեցնում են այն դեպքին, երբ վերցնում եւ կնոջ դեմքին կպցնում են մեծ կարկատան: Բայց չէ որ կինն արդեն գեղեցիկ է եւ կանացի: Ահա այսպիսին է մեր քաղաքի ամեն մի շինությունը:
ՙՄԻՀՐ՚ թատերախմբի գեղարվեստական ղեկավար ՑՈԼԱԿ ՄԼՔԵ-ԳԱԼՍՏՅԱՆԸ շեշտեց.
- Աֆրիկյանների շենքում մենք մեր ավստրիացի գործընկերների հետ նկարահանել ենք ֆիլմ: Շենքի տեսարանը ավստրիացիներին պարզապես հիացրել էր, նրանք նույնիսկ առաջարկում էին ֆիլմի մյուս տեսարանները եւս նկարահանել այդ շենքում: Այս ամենը արդեն բոլորին հունից հանում է, բավական է քանդեն, այսպես քանդելով` մեր երկրում ոչինչ չի մնա: Սա հազվագյուտ ճարտարապետական կոթող է, որը հիշեցնում է մեր հնագույն քաղաքի պատմությունը: Կառույցները քանդողներն արդեն ՙհամը հանում են՚: Ես վախենամ, որ շենքը քանդեն ու էլ չկառուցեն. նման դեպքերի մենք շատ ենք ականատես եղել: Ամեն ինչ չէ, որ պետք է տեղափոխեն: Չեմ զարմանա, եթե մի օր էլ որոշեն Հանրապետության հրապարակը տեղափոխել: Աֆրիկյանների շենքը այդ հասցեում է կառուցվել եւ այդտեղ էլ պետք է մնա. ո°չ պետք է քանդեն, ո°չ էլª տեղափոխեն: Չեմ կարծում, որ մեր քաղաքը այնքան վատ վիճակում է, որ միշտ ամեն բան պետք է տեղափոխեն, այդ ամենը պարզապես ոչնչացնում է մեր քաղաքի սիրտը: Մեր այրերից շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում մշակութային արժեք, եւ չի կարելի վերցնել ու ամեն ինչ դարձնել երկնաքերեր: Երեւանը Նյու Յորքը չէ, որ հայտնի դառնա իր երկնաքերներով: Մենք ունենք մեր հին ու գեղեցիկ Երեւանը, որը պահպանելուց զատ, պետք է ուշադիր լինենք նրա նկատմամբ:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները` Աֆրիկյանների շենքը կարելի± է քանդել եւ տեղափոխել:
1. Ո°չ, դա Երեւանի դիմագիծն է, իսկ դիմագծի տարրերը, եթե այլ տեղ տանենք, այլեւս առաջվանը չի լինի- 63%:
2. Կարելի է քանդել, եթե տրվեն հստակ երաշխիքներ, թե կոնկրետ որտեղ է այն վերականգնվելու եւ երբ- 17%:
3. Մեկ էª Երեւանի հին տեսքն արդեն չկա: Ավելի լավ է հասնենք նրան, որ այդ բոլոր հին շենքերն իրոք ինչ-որ տեղ վերականգնվեն, որը մի փոքր ետ կբերի հին կոլորիտը- 12%:
4. Այդ շենքերն իրենց դարն ապրել են, հիմնականում կիսաքանդ են, պետք է առաջ նայել- 6%:
5. Իսկ որն է Աֆրիկյանների շենքը- 2%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

