ՍԱՔՈՒՆՑՆԵՐՆ ՈՒ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐՈՒՄ ԵՆ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՍԱՔՈՒՆՑՆԵՐՆ ՈՒ ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՍԱԴՐՈՒՄ ԵՆ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ

ՙԻրավունքի՚ 62-րդ համարում ՙԵհովայի վկաներն անցել են զանգվածային գրոհի՚ հոդվածում նշել էինք, որ աշխատանքային այցով գտնվելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում, նկատեցինք տարօրինակ մի երեւույթ: Փողոցում կանգնած էին երեք անձնավորություններ, ովքեր անցնող-դարձողներին առաջարկում էին մոտենալ եւ գրականությունից օգտվել:
Որպեսզի առավել հասկանալի լինի, թե ինչ գրականության մասին է խոսքը, նշենք, որ այդ ՙխիստ բարեհամբույր՚ անձնավորությունները ՙԵհովայի վկաներ՚ են, ովքեր գիրք նվիրելուն զուգահեռ` իրենց քարոզն էին կատարում անցորդներին` անկախ տարիքային սահմանափակման: Հավանաբար, այս փաստը վկայում է, որ ՙԵհովայի վկաներ՚ կազմակերպությունը կամ աղանդը արդեն ձեռքը փրփուրներին է գցում եւ ճարահատյալ սկսել է մասսայաբար գրականություն բաժանել` փորձելով մեկ անգամ եւս հիշեցնել իրենց գոյության եւ պիղծ առաքելության մասին:
Երեկ խմբագրություն են զանգահարել վանաձորցի ամուսիններ պարոն Սլավիկն ու տիկին Ռոզան եւ հայտնում էին իրենց մտահոգությունը` վերը նշվածի կապակցությամբ: Պարզվում է, որ այս ՙբարեհամբույր՚ անձնավորությունները հայհոյել էլ գիտեն, իսկ որ ամենակարեւորն է` նրանց կայանատեղին գտնվում է ազգիս իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրասենյակի մոտ: Եվ այսպես, ներկայացնում ենք պարոն Սլավիկի հետ տեղի ունեցածը բառացիորեն. ՙԵս այս հոդվածը կարդացել էի, եւ այնպես ստացվեց, որ անցնում էի հենց Տիգրան Մեծ փողոցով, չդիմանալով` մոտեցա այդ եհովականներին ու հարցրի, թե ինչ են անում այստեղ: Ինչպես նաեւ հարցրի, թե դուք ձեր կյանքում եկեղեցի գնացած կա±ք, կամ մեկ հատ մոմ վառած կա±ք, դուք կամ ձեր երեխաները ծառայե±լ են մեր Հայոց բանակում, դուք ի±նչ օգուտ եք տվել մեր հայրենիքին: Այս եհովականներից մեկը, այսինքն տղամարդը, ոչ տարավ ոչ բերեց ու ինձ ասեց, ՙդե գնա, ես թքած ունեմ քո եկեղեցու վրա էլ, քո հայրենիքի ու քո բանակի վրա էլ՚: Ես այս խոսքերից շատ զայրացա, քանի որ իմ թոռնիկն այս պահին ծառայում է Հայոց բանակում: Նրա այդ վերաբերմունքից, մեր խոսակցությունն ավելի թեժացավ, եւ մենք սկսեցինք իրար քաշքշել: Ինչեւէ, այս ամենից հետո սրանք վազել են ոստիկանություն ու պատմել եղածի մասին, որից հետո մի քանի օր անց մեր տուն եկան Վանաձորի ոստիկանության աշխատակիցները ու ինձանից բացատրություն վերցրին, ես էլ տվեցի` գրելով եղելությունը: Սա պարզապես խայտառակություն է, նրանք կանգնում են ինչ-որ Սաքունցի դռան մոտ ու իրանց քարոզն են անում՚:
Դե ինչ, կարծում ենք, այս անգամ գոնե պատկան մարմինները առավել ուշադիր կլինեն ու կփորձեն տարբերել թացը չորից: Կոչ ենք անում այն քաղաքացիներին, ովքեր կարժանանան նման վերաբերմունքի, առանց վարանելու դիմել խմբագրություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում