ՙՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ
ԿԿԻՐԱՌՎԻ ՄԻԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚


Ինչպես հայտնի է, հանրության շրջանում իսկական ընդվզում առաջացրեց նախկին կառավարության ներկայացրած կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային համակարգի ներդնումը: Վերոնշյալի հետ կապված` կառավարությունը հավանություն է տվել պարտադիր տարր պարունակող նոր նախագծին` նպատակային սոցիալական վճարի մասին: Թե ինչո±վ է տարբերվում նոր կառավարության առաջարկած կենսաթոշակային համակարգը, փորձեցինք պարզաբանումներ խնդրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
ՙՀիմնական տարբերությունն այն է, որ պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվի, լինելու է նպատակային սոցիալական վճար: Այսինքն` օրենքի նախագծի ընդունումից հետո քաղաքացիներն արդեն կկատարեն ոչ թե պարտադիր կուտակային վճարներ, այլ սահմանվելու է նպատակային սոցիալական վճար, որը կգնա պետական բյուջե: Մենք այստեղ սահմանել ենք նաեւ աշխատավարձի առավելագույն շեմը, որը 500 հազար դրամն է, եւ արձանագրել ենք, որ այդ դեպքում քաղաքացին իր աշխատավարձին համապատասխան` կենսաթոշակ ստանալու համար պետք է կատարի 25 հազար դրամի նպատակային սոցիալական վճար: Սահմանված սոցիալական նպատակային վճարը լրացուցիչ բեռ չի լինի քաղաքացիների վրա, քանի որ այս տարվա հուլիսի 1-ից պետական հատվածում աշխատավարձերի էական բարձրացում կլինի: Պետական ոլորտում աշխատող եւ համակարգի մեջ մտնող անձանց թիվը 65 հազար է, եւ նրանք,  նպատակային սոցիալական վճարից հրաժարվելու իրավունք չեն ունենա: Ամեն դեպքում, մեր բոլոր աշխատանքները նպատակուղղված են եղել խնդիրների լուծմանը, եւ իմ կարծիքով` նոր օրենքն այդ խնդիրները լուծում է՚:
Նոր նախագծի էական փոփոխությունների վերաբերյալ զրուցեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով իր հերթին ասաց. ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի` կառավարության նոր նախագիծն ունի ընդամենը մեկ նպատակ` գործող օրենսդրությունը փոփոխել այնպես, որ համապատասխանի ՍԴ որոշմանը: Օրենքի նոր նախագծով` կուտակային պարտադիր վճարը փոխարինվում է նպատակային սոցիալական վճարով: Կառավարությունն առաջարկում է նաեւ կուտակային պարտադիր բաղադրիչը կիրառել միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար այն կգործի 2017թ.-ից: Դրա իրավունքը մենք ունենք, ցանկացած պետություն` որպես գործատու, իր համակարգում իրավունք ունի առանձնացնել պետական աշխատողի սոցիալական կարգավիճակը՚:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագծին` ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ էլ նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն իսկ օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերել է պարտադիր բաղադրիչը հանելու եւ այն կամավոր դարձնելու հետ կապված: ՙԿուտակայինի մասին ՙՕրինաց երկրի՚ նախագիծը շրջանառութան մեջ է: Մեզ համար պարտադիր բաղադրիչն անընդունելի է, եւ ընդունելի է կամավորության սկզբունքը: Իսկ եթե գործի կամավորության սկզբունքը, այստեղ եւս մենք լուրջ անելիքներ ունենք, քանի որ պետք է ամրագրենք նոր իրավական երաշխիքներ, որպեսզի կամավորության հիմունքներով լրացուցիչ կենսաթոշակ ստանալ ցանկացող մեր քաղաքացիները հասկանան, թե իրենց գումարները ուր են գնալու՚:
ԲՀԿ պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ հայտնեց, որ ԲՀԿ-ն դեռ որոշում չունի. ՙԿամ պետք է քննարկմանը մասնակցենք ու ասենք մեր բացասական բաները ու քվեարկությանը չմասնակցենք, կամ տեսնենք` ինչ կանենք՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում