ՙՄԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ ՔԱՌՅԱԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԵՎ ՔԱՌՅԱԿԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ՚


Երեկ տարօրինակ սկիզբ ունեցավ  Ազգային ժողովի արտահերթ նիստը: Նախ` ինչպես արդեն հայտարարվել էր, այն սկսվեց ժամը 11:00-ին` 12:00-ի փոխարեն, ներկա էին բոլոր խմբակցությունները, սակայն միտումնավոր ոչ իշխանական խմակցությունները չգրանցվեցին, որպեսզի քվորում չապահովվի: Սակայն վերջիններիս ուրախությունը կարճ տեւեց եւ ընդամենը րոպեներ անց ՀՀԿ-ն ապահովելով 66 ձայն` գտնվեցին պատգամավորներ, ովքեր շտապեցին նիստերի դահլիճ ու գրանցվեցին: Այս պարագայում  առաջամարտիկն էր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ում համարձակությունը գնահատվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից, վերջինիս կոմպլիմենտ անելով` ասաց. ՙԻրականության հետ հաշտվող առաջնեկ եք, պարոն Մելքումյան՚: Եվ քանի որ բոյկոտը չհաջողվեց, Ազգային ժողովն անցավ իր բնականոն աշխատանքին: Իսկ թե ինչ էր նշանակում այս ամենը` հարցով դիմեցինք ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ: Մինչ հարցի բուն պատասխանին անցնելը, նախ հետաքրքրվեցինք` քառյակի կողմից առաջարկվող 12 կետերը կյանքի չկոչելու խնդրին, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այն, ինչ պահանջում է քառյակը, կատարման ենթակա չէ.

ՙՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ՚

-Մինչ պարոն Հարությունյանի հայտարարությունը, ձեր խոնարհ ծառան գործադիր մարմնի նիստից հետո արդեն իսկ հայտարարել եւ ասել էր, որ հրաշալի քառյակի այդ կետերում, Տեր-Պետրոսյանի ականջը կանչի, կան պոպուլիստական կետեր, որոնք չենք պատրաստվում իրականացնել:
- Պարզապես, պարոն Հարությունյանը նշել է, որ բոլոր 12 կետերն էլ հնարավոր չէ իրականացնել:
- Այո, համամիտ եմ, քանի որ մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը, ուղեգիծը եւ շարժվում ենք այդ ուղղությամբ: Իսկ եթե մեր գործընկերների նպատակը համագործակցությունն է, ապա ես չեմ տեսել մի համագործակցություն, որտեղ ժամկետներ են դնում, կամ վերջնագրեր են ներկայացնում: Համենայնդեպս, իշխանությունները իրենց երբեք նման բան թույլ չեն տվել, որպեսզի ընդդիմության հետ խոսեն վերջնագրերով: Նրանք բազմիցս այդ առիթները մեզ տվել են, բայց գտնվել ենք կոռեկտության դաշտում, որովհետեւ մենք քաղաքական իշխանություն ենք: Ես մեկ շաբաթ առաջ արդեն ասել եմ, որ եթե դուք ցանկանում եք, որ ձեր 12 կետերը իրականանան, ապա կա մեկ ճանապարհ, այն է` 2017 թվականի պառլամենտական ընտրությունները, եթե բարով կհասնեն հաջողության, թող մի քանի անգամ ավելի կետեր իրականացնեն: Ոչ իշխանական ուժերը շատ լավ պետք է հասկանան, որ աշխարհում իրականացվում է մեկ ծրագիր` տվյալ երկրի կառավարության ծրագիրը, իսկ երբ իրենք կլինեն իշխանության, թող ընդունեն իրենց ծրագիրն ու իրականացնեն, հիմա ինչու են մեկ բաժակ ջրում այդքան քամի անում: Երկու օր առաջ դուրս են գալիս եւ ասում, որ սա պատմական օր է, երբ քվորում չապահովվեց: Դե, եթե այդպես է, ուրեմն` երեկ էլ իրենց տապալման օրն էր, երբ փորձեցին բոյկոտ անել, ու չանցած 10 րոպե` մենք կրկին անցանք մեր բնականոն աշխատանքին: Այսինքն` նման բառեր ասելուց առաջ պետք է մի լավ  մտածել: Եթե պատմական ձեւաչափով նայենք, ապա ամեն Աստծո օր մեզ համար պատմական օր է, երբ օրենքներ ենք կարողանում ընդունել:

ՙԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ՙԱՐԻ ՏՈՒՆ՚ ԾՐԱԳԻՐԸ՚


-Հնարավոր է, որ նախորդ օրվա նիստի անակնկալ փակումը բերեց նրան, որ երեկ ոչ իշխանական ուժերը փորձեցին բոյկոտել նիստը:
-  Իրենց այդ արարքում անակնկալ չկար, իրենք շատ լավ գիտեին, որ իշխանության ճամբարից մի շարք պատգամավորներ գտնվում էին գործուղման մեջ, եւ Կորյուն Նահապետյանը ընդամենը 10 րոպե ուշացավ, որից հետո նիստը սկսվեց: Իրենց հաշվարկը դա էր, որ Հայաստանից դուրս գտնվողները չեն հասցնի գալ եւ քվորում չի ապահովվի: Սակայն նրանց բոլոր մտահոգությունները հօդս ցնդեցին, եւ իրենց  պահվածքը ինձ հիշեցրեց Շեքսպիրի ՙՀամլետ՚ ստեղծագործությունից մի կարեւոր հատված. ՙԼինել, թե չլինել՚, իսկ իրենց մոտ էլ մտահոգությունն այն էր` գրանցվել, թե չգրանցվել: Բայց քանի որ զգացին, որ ոչինչ չի ստացվում, դիմեցին ՙարի տուն՚ տարբերակին եւ ստացվեց, որ Ազգային ժողովում իրականացվում է ՙԱրի տուն՚ ծրագիրը, եւ ոչ իշխանականները վերադարձան տուն ու սկսեցին քրտնաջան աշխատել: Սա ընդամենը քաղաքական բոյկոտի ձեւ էր:
- Ընդամենը երկու օր առաջ ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք շահեկան էին մեր ազգաբնակչությանը, վարորդներին, ըստ Ձեզ, բոյկոտելու տրամաբանությունը ո±րն էր:
- Այո, ճիշտ եք ասում, անգամ ՏՏ ոլորտին վերաբերող, որը հնարավորություն կտար արագ զարգանալուն, սակայն չընդունվեց: Ես չեմ ցանկանում ասել ավելին, եթե իրենց խնդիրն է ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի  պառլամենտական իշխանությունը խնդիրներ ունենա, ապա նրանք համոզվեցին ու հասկացան, որ դա հնարավոր չէ: Հնարավոր է` նրանք հասնեն ինչ-ինչ ՙպատմական՚ հաջողությունների, բայց դա կարող է լինել պատահական եւ չի կարող լինել օրինաչափություն:
- Վերջերս ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններում կլինի ընդդիմադիր դաշտում…
- Գիտեք, քանի հոգի է արդեն 15 տարի Գուրգեն Արսենյանի նման հայտարարություններ կատարում, որ ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններում կլինի ընդդիմություն, բայց այդ հայտարարություններից հետո` որպես կանոն, ՀՀԿ-ն հավաքում է ավելի շատ ձայներ, քան նախորդն էր:
- Բայց չէ որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ:
- Ես միայն իրենց կասեմ, որ ճտերն աշնանն են հաշվում, եւ այս մասին կխոսենք 2017 թվականի ընտրություններից հետո: Նույն Գ. Արսենյանը, որին շատ հարգում եմ` որպես  իմ գործընկեր, որպես ԲՀԿ-ի ավագանու երկրորդ համար, եւ այսօրվա պես հիշում եմ, թե ինչպիսի հայտարարություններ էր նա անում, եւ բոլորս էլ տեսանք, թե ինչ արդյունք գրանցեց մեզ մոտ, եւ որքան ձայներ հավաքեց իրենց քաղաքական ուժը` Վարդան Օսկանյանի հետ միասին: Լավ կլինի այդ տեսաձայնագրությունները դնեն ու նորից նայեն հանդիպումները, ելույթները, որտեղ ասում էին` մոնոպոլիան վերացնելու ենք, երեւանցիները իրենց են ձայն տալու: Ես չեմ էլ ասում, որ պարտադիր մենք ենք լինելու իշխանության, այլ դա կորոշի ժողովուրդը: Լավ կլինի` իրենք իրենց խնդիրներով զբաղվեն ու Հանրապետականի դարդով չտապակվեն, իսկ թե որտեղ մենք կլինենք, այդ մասին արդեն հայտարարել ենք:
- Քառյակ գումարած ՕԵԿ` համագործակցություն տեսնո±ւմ եք:
- Դա առաջին հերթին իրենք պետք է տեսնեն: Մեզ համար մի բան հասկանալի է ու ընդունված, որ ոչ իշխանական ուժերը պետք է գործեն իշխանությունների դեմ: Իսկ տվյալ դեպքում քառյակ կլինի, հնգյակ, թե վեցյակ` էական չէ:
- Այսինքն` կարելի է ասել, որ նույն հաջողությամբ չե±ն իրականանա նաեւ ՕԵԿ-ի  առաջարկությունները:
- Գիտեք, ամեն մեկն անում է իրեն բաժին ընկած կետերը, մենք ունենք հստակ ծրագիր, որն առաջարկվել է ՀՀ նախագահի կողմից, եւ գնում ենք դրա հետեւից: Իսկ թե ինչ են առաջարկում իրենք, դա թող իրենք էլ իրականացնեն:
- Ոչ իշխանականները պնդում են, որ դա անում են` ժողովրդի շահերից ելնելով, նրանց  կամքն են իրականացնում:
- Իսկ ես էլ ասում եմ, որ մեր եւ ժողովրդի միջեւ միջնորդներ պետք չեն, հատկապես` քառյակից: Մենք իրար հետ շատ լավ  աշխատում ենք:
- Վերջերս հայկական պատվիրակությունը վերադարձավ Բաքվից, որտեղ նրանց մուտքը բոյկոտվեց…
- Այդ տեսակ ռեակցիան բնական էր Ադրբեջանի կողմից, ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Եթե մի պետության ղեկավար առավոտից երեկո հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիզմ է տարածում, եւ նման ցնդաբանություններ մատուցում իր ժողովրդին, էլ ի±նչ եք սպասում նրանցից:
- Առհասարակ, ճիշտ եք համարում մեր պատվիրակության հայտնվելն այնտեղ:
- Այո, մեր ներկայացուցիչներն էլ այնտեղ իրենց շատ լավ են պահել. նրանք Բաքվում խմել են Ղարաբաղի անկախության կենացը: Այդ հարթակը մեկ անգամ եւս  օգտագործվեց, եւ ի ցույց դրվեց մեկ անգամ եւս ադրբեջանական քարոզչամեքենայի տգիտությունն ու տհասությունը եւ մեր քաղաքական խորաթափանցությունը, ճկունությունն ու  ծանրակշռությունը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում