ԻՆՉ Է ՓՈԽՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉ Է ՓՈԽՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպեսª տեղի ունեցան երկու կարեւոր պետական այցեր, որոնք, թերեւս, էական որոշակիություն են մտցնում հարավկովկասյան տարածաշրջանում: Այսինքնª մոտ ժամանակներս Հայաստանը կստորագրի Եվրասիական միության մեջ ներառվելու փաստաթուղթը, մեր հարեւան Վրաստանը պատրաստվում է ստորագրել Եվրաասոցացման պայմանագիրը, ինչը առաջ է բերելու մեր տարածաշրջանում Ռուսաստան-Արեւմուտք բոլորովին նոր իրավիճակ:ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտª ձեւավորվող այդ նոր իրավիճակում առանցքային էր այն հարցը, թե որ ուղղությանն է նախապատվությունը տալու Ադրբեջանը: Իհարկեª ի սկզբանե էլ հասկանալի էր, որ առնվազն այն հսկայական ներդրումային կախվածությունը, որը Բաքուն ունի Արեւմուտքից, մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող թույլ տալ Ադրբեջանինª տարիներ շարունակ դեպի Թուրքիա եւ ԱՄՆ ուղղված իր աշխարհաքաղաքակլան վեկտորը մեկ օրում ուղղել դեպի հյուսիս: Առավել եւս, որ ուկրաինական իրավիճակով պայմանավորված` Եվրոպայում ներկայումս լրջորեն սրվել է գազամատակարարման այլընտրանքային ուղիների հարցը, եւ արեւմտյան ազդակներն էլ կարծես թե Բաքվում վերակենդանացրել են եվրոպական այդ դեֆիցիտը սեփական էներգակիրներով փակելու գերհրապուրիչ գաղափարը: Այսինքն, որ Իլհամ Ալիեւը կթողնի եվրոպական շուկայի մասին դեռ հորիցª Հեյդար Ալիեւից եկող երազանքներն ու հայացքը կշրջի դեպի արեւմտյան տարաբնույթ հարձակումների կիզակետի վերածված Ռուսաստան, թերեւս ֆանտաստիկայի ժանրից է: Եվ ահա մեր հիշատակած երկու այցերից առաջինի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ֆիքսեց. ՙԱդրբեջանին Եվրասիական տնտեսական միություն մտնելու ոչ մի պաշտոնական առաջարկ չի արվել՚: Փոխարենը. ՙՇուտով դրան կմիանա Հայաստանը՚:
Ա Դրան հաջորդած Լավրովի այն միտքը, թե. ՙՀայաստանը հայտարարել է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտել է միջազգայնորեն ճանաչված սահմաններով՚, այսինքնª նաեւ. ՙԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով՚, իհարկե, որոշակի մտահոգություններ առաջացրին մեր երկրում եւ, բնականաբար, մեր տեղական արեւմտամետներն էլ չհապաղեցին վերադառնալ այն հին երգին, թե, տեսեք, Պուտինն ու Նազարբաեւը ծախում են Ղարաբաղը: Սակայն կարծես թե այդ ՙռուսական հերթական դավաճանության՚ ՙգաղափարի՚ կրողները մեկ պարզ հարցի չեն պատասխանում. ինչի± դիմաց են ռուսները Ղարաբաղը ՙծախում՚, եթե Ադրբեջանը Եվրասիական միություն չի մտնելու, որ այդ զսպաշապիկի խնդիրը լուծելուն պես Բաքուն միանգամից հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկության մասի±ն...
Ամեն դեպքում Լավրովը նույն հայտարարությամբ նաեւ հիշեցնում է. ՙՂարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա...՚: Այսինքնª ինչ կերպ էլ որ Հայաստանը պաշտոնապես կանդամակցի Եվրասիական միությանը, դա Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի վրա չի ազդելու, այդ ստատուս-քվոն կարող է փոխվել մեկ դեպքումª բանակցային պայմանավորվածությունների արդյունքում: Իսկ թե դեռ ինչքան կշարունակվի այդ գործընթացը, դա արդեն միայն Աստված գիտի:
Իսկ, որ Հայաստանի Եվրասիական միություն մտնելուց հետո ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ փաստացի գործող մաքսային սահման չի ձեւավորվի, կասկածից դուրս է: Դրանից հետո, թե ինչ են հայտարարում Նազարբաեւը կամ Լավրովը, կամ թե ում եւ ինչ նամակ է գրել Ալիեւը, հազիվ թե որեւէ մեկը հիշի:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Մի խոսքովª Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շեմին, կարծում ենք, գործնականում ֆիքսվեց այն ուժային բալանսը, որը կձեւավորվի հայ-ադրբեջանական ուղղությամբ: Հիշատակված երկրորդ կարեւոր այցը, թերեւս, որոշակի չակերտներ է բացում նաեւ հայ-վրացական ուղղությամբ:
Այսպեսª նախօրեին սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի:
Այն, որ Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում այդ համակարգի հետ Հայաստանի ցամաքային հաղորդակցության միակ ուղին անցնում է Վրաստանով, արդեն իսկ ակնհայտ է դարձնում, որ կա վրացիների հետ կոնկրետ պայմանավորվածությունների խնդիր, ընդ որում, նաեւ ռուսների մասնակցությամբ: Տեխնիկական ուղղությամբ այդ հարցերը մինչ այս հիմնականում կարգավորվում էին եռակողմ հանդիպումների միջոցով: Բայց ահա բարձր մակարդակով, հաշվի առնելով ռուս-վրացական խնդիրները, հասկանալի է, որ այդ ձեւաչափը չի կարող գործել, եւ, բնականաբար, մնում էր այդ վերջնական լուծումները տալ պետության ղեկավարների մակարդակով հայ-վրացական շփումների միջոցով:
Սակայն այստեղ նաեւ նկատենք, որ Եվրասիական միության ստեղծումը վրացիների համար էլ է լրջագույն խնդիրներ առաջացնում: Այսինքնª այդ համակարգը իր ներքին առեւտրային հարաբերություններում սահմանելով զրոյական մաքսային դրույքաչափեր, այլ երկրների հետ առեւտուրը տեղափոխում է բավականին բարձր դրույքաչափերի հարթություն: Այդ հարվածը հատկապես ծանր կլինի եվրաասոցացվող Վրաստանի համար, որն այդ դեպքում զրկվելով դեպի Ռուսաստան համեմատաբար մատչելի արտահանումների հնարավորությունից եւ Եվրոպա էլ արտահանելու քիչ բան ունենալով, գործնականում հայտնվում է անելանելի վիճակում: Առավել եւս, որ գնալով սրվում են Թուրքիայի հետ հարաբերություններըª կապված նրա հետ, որ Սահակաշվիլին իր պաշտոնավարման վերջին օրերին վերցրել եւ վրացական սահմանային հողերը 1 լարիով վաճառել էր թուրքերին: Դա, իհարկե, արտացոլումն է այն բանի, թե Սահակաշվիլու օրոք ինչ խորքային ինդիրներ է Վրաստանը ՙվաստակել՚ թուրք-ադրբեջանական ուղղությամբ, որոնք այսօր քիչ-քիչ ջրի երես են ելնումª բնականաբար Վրաստանի համար էլ ավելի կարեւորելով ռուսական ուղղությունը: Այսպիսովª կոմունիկացիոն առումով Վրաստանը Հայաստանի համար այլընտրանք չունի: Բայց ահա Ռուսաստանի հետ առաջացող այդ առեւտրային բարդություններն էլ Վրաստանը կարող է հաղթահարել Հայաստանի միջոցով, ինչը նկատելի է նաեւ Թբիլիսիում Ս. Սարգսյանի հնչեցրած այս մտքից. ՙՎրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր եւ մաս դառնալով Ազատ առեւտրի պայմանագրինª հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում եւ հակառակն եմ տեսնումª Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար` ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում՚:
Կոպիտ ասածª վրացիները կարող են իրենց ապրանքները հայաստանյանի եւ հայերն էլª վրացականի անվան տակ արտոնյալ ռեժիմով արտահանել Ռուսաստան կամ ԵՄ: Սակայն թե° հայերը, թե° վրացիները ԵՄ արտահանելու քիչ բան ունեն, այսինքնª սա ավելի շատ վրացական ապրանքների համար ռուսական շուկայից դուրս չմղվելու հնարավորություն է: Բայց հասկանալի է, որ այս սխեման չի կարող գործել առանց ռուսների վորահսկողության, հաշվի առնելով, որ պետք է բացառել Եվրոպայից ապրանքներն անմաքս տարբերակով Վրաստան, այնտեղից էլª հայկականի անվան տակ նույն անմաքս եղանակով Ռուսաստան տանելու ամեն մի հնարավորություն:
Մի խոսքովª այս իրավիճակում միանգամայն հասկանալի է դառնում, օրինակ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլու այն միտքը, թե Հայաստանն ու Վրաստանը ՙքաջ գիտակցում են, որ առանց իրար չենք կարող պահպանել անվտանգության եւ կայունության մթնոլորտը՚:
Թե այս ամենի համատեքստում ինչ տեղ է վերապահված Հայաստանի համար ամենակարեւոր հարցերից մեկինª Աբխազական երկաթգծին, ապա այս մասին օրերս ՙՌուսական երկաթուղիներ՚ ընկերության նախագահ Վլադիմիր Յակունը հայտարարեց. ՙՄեզ հիմա հարկավոր է կենտրոնանալ դեպի Հայաստան Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցում... Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ կուտակված հակասությունները, շնորհիվ Վրաստանում քաղաքական ռեժիմի փոփոխության, այսօր ավելի շուտ տեխնիկական բնույթի են: Այդ երկրները պետք է հարցը կարգավորեն քաղաքական մակարդակով՚: Ամեն դեպքում, ըստ Յակունինի, բանակցություններն ընթանում են: Բայց նաեւ այն փաստը, որ նա այս մասին խոսեց մինչեւ Վրաստան այցելելը ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո, հիմք է տալիս ենթադրել, որ վրացական այցի ժամանակ այդ հարցը եղել է օրակարգային եւ առանցքային թեմաներից մեկը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

