ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա նիստին ընդդիմադիրներն ու այլընտրանքայինները փորձել էին չգրանցվելով` անել այնպես, որ քվորում չլինի, բայց 3 ժամվա ընթացքում քվորում եղավ:
Ընդդիմադիրներից մասնավորապես գրանցվել էր ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ինչը շոկի մեջ էր գցել ՀԱԿ-իստներին ու դաշնակներին: Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` Քոքոբելյանի այդ քայլը կուսակցությունում վերաթարմացրել է այն խոսակցությունները, որ մեծագույն սխալ էր 2012-ի ընտրություններին ՙԱզատ դեմոկրատներին՚ իրենց ցուցակում ընդգրկելը: Ասում են, թե ՙԺառանգության՚ երիտասարդական թեւի ներկայացուցիչները առաջարկել են Խաչատուր Քոքոբելյանի վարքագծի վրա ներազդելու համար համապատասխան զեկուցագիր գրել ԱՄՆ դեսպանատուն:

