ՙՔԱՌՅԱԿԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲՈՅԿՈՏՈՒՄ Է, ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐՈՎ` ՈՉ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ «ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ» ԲՈՅԿՈՏՈՒՄ Է, ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐՈՎ` ՈՉ
Երեկ ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվա աշխատանքները չհաջողվեց սկսել անմիջապես, քանի որ մասնավորապես ոչ իշխանական քառյակի պատգամավորները որոշեցին բոյկոտել նիստը: Վերջիններս նիստի սկզբում չգրանցվեցին: Իսկ արդյունքում գրանցվեց 63 պատգամավոր, մինչդեռ նիստը իրավազոր կարող է լինել առնվազն 66 պատգամավորի գրանցման դեպքում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ԱԺ Կանոնակարգ-օրենքի համաձայն, նշեց, որ եթե 3 ժամվա ընթացքում քվորումը չապահովվի, ապա նիստը կհամարվի փակված: Եվ այս անգամ արդեն ոչ իշխանական փոշմանած պատգամավորները շտապեցին գրանցվել, նրանց թվում էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ումից «Իրավունքը» փորձեց ճշտել, թե որն էր բոյկոտելու նպատակը.
- Բոյկոտը վերաբերում էր ընդհանուր տրամաբանությանը, իսկ կոնկրետ հարցի նկատմամբ մենք բոյկոտ չունենք: Ինչպե՞ս կարող ենք կուտակայինի կամ շրջանառության հարկի քննարկմանը բոյկոտել: Իսկ դա վերաբերում էր ընդհանուր մոտեցմանը, որ առանց հանրային քննարկումների, հապշտապ հաստատում են օրենքի նախագծերը:
- Ի դեպ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ քառյակի 12 կետերը ենթակա չեն կատարման: Այս դեպքում քառյակը հնարավո՞ր է, որ էլ չսպասի մինչեւ աշուն եւ հիմա հանրահավաք անի:
- Ինչպե՞ս ենթակա չեն, որ հենց հիմա շրջանառության հարկի հարցն է քննարկվում, ուզում եմ ասել, որ կոնտեքստը ուրիշ է եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

