«ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԿԱՐՈՂԱՑԱՆ ԷՍ ԳՅՈԶԱԼ ՏՂՈՒՆ ՓՉԱՑՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԿԱՐՈՂԱՑԱՆ ԷՍ ԳՅՈԶԱԼ ՏՂՈՒՆ ՓՉԱՑՆԵԼ»


Երեկ Ազգային ժողովում հուզառատ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` մասնավորապես գույները խտացնելով, ասելով, որ ամեն ինչ վատ է ու դեռ ավելին` հավելելով, որ վաղը կամ մյուս օրը պետք է Ազգային ժողով բերվի մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է: Ա. Մինասյանի գուշակություններին ու հոռետեսությանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ.
-Արծվիկ Մինասյանը շատ սկզբունքային առաջարկություններով բազմիցս հանդես է եկել, բայց զարմանում եմ, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել: Ոնց ընկավ ազդեցության տակ, ես մտածում էի, որ հակառակը կարող է լինել, որ նրանց կբերի կոնստրուկտիվ դաշտ, ինչպես ինքն է միշտ եղել իր առաջարկություններով, լավատեսությամբ` լավը տեսել է, վատը` քննադատել: Բայց հանկարծ տեսնում եմ, որ այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ, չի ուզում լավը տեսնել: Ես սկզբում մտածում էի, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ, պարզապես, չեն ցանկանում լավը տեսնել, հիմա նոր եմ հասկանում, որ ուղղակի չեն ընկալում լավը: Մենք վաղը կամ մյուս օրը պետք է բերենք մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է. զարմանում եմ, որ հայ մարդը կարող է մտածի կամ սպասի, որ իր երկիրը պետք է կործանվի: Եվ փրկիչներն ու կործանարարներն էլ այստեղ են նստած: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություններ են անում մարդիկ: Պարզապես, խղճում եմ նման տիպի հայտարարություններ անողներին...
Ապա Վ. Բաղդասարյանը դիմեց առավոտյան բոյկոտած, կեսօրին փոշմանած ոչ իշխանական պատգամավորներին. «Նորից եմ կոչ անում ձեզ, հարգելի՛ ընդդիմություն, եթե դուք փորձում եք ձախողելու, վայրահաչելու, կեղտոտելու միջոցով գալ իշխանության, դա մեկ անգամ եւս ասում եմ, որ ձեզ չի հաջողվելու»: Վերջում էլ հավելեց. «Իրենց մեջ մրցույթ է գնում, թե այս հինգից, ով պետք է ընդդիմություն դառնա: Ինչքան էլ դուք մրցույթի մեջ մտնեք, դուք չեք կարող ընդդիմություն դառնալ, ընդդիմությունն այսպես չի լինում: Դուք կարող եք հայհոյողներ, վարկաբեկողներ դառնալ, բայց ընդդիմություն` որպես այդպիսին, ձեր այս պահվածքով չեք կարող դառնալ: Այս մրցավազքը ավարտե՛ք: Ավարտվա՛ծ է, հրավիրում ենք նորմալ կոնստրուկտիվ աշխատանքի»:
Ուշագրավ էր այն, որ Վ. Բաղդասարյանի ապտակի պես հնչող ելույթից հետո շարվեշարան ԱԺ նիստերի դահլիճ մտան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, եւ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը: Իսկ նախ` Ն. Զոհրաբյանը, ապա` Լ. Զուրաբյանը շտապեցին նստել Ա. Մինասյանի կողքին` հավանաբար մխիթարելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում