ՙՀԱԿ-Ի ՈՐՈՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԿԱՐՈՂԱՑԱՆ ԷՍ ԳՅՈԶԱԼ ՏՂՈՒՆ ՓՉԱՑՆԵԼ՚
Երեկ Ազգային ժողովում հուզառատ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` մասնավորապես գույները խտացնելով, ասելով, որ ամեն ինչ վատ է ու դեռ ավելին` հավելելով, որ վաղը կամ մյուս օրը պետք է Ազգային ժողով բերվի մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է: Ա. Մինասյանի գուշակություններին ու հոռետեսությանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. -Արծվիկ Մինասյանը շատ սկզբունքային առաջարկություններով բազմիցս հանդես է եկել, բայց զարմանում եմ, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել:
Ոնց ընկավ ազդեցության տակ, ես մտածում էի, որ հակառակը կարող է լինել, որ նրանց կբերի կոնստրուկտիվ դաշտ, ինչպես ինքն է միշտ եղել իր առաջարկություններով, լավատեսությամբ` լավը տեսել է, վատը` քննադատել: Բայց հանկարծ տեսնում եմ, որ այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ, չի ուզում լավը տեսնել: Ես սկզբում մտածում էի, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ, պարզապես, չեն ցանկանում լավը տեսնել, հիմա նոր եմ հասկանում, որ ուղղակի չեն ընկալում լավը: Մենք վաղը կամ մյուս օրը պետք է բերենք մի կործանարար օրենք, որը երկիրը կործանելու է. զարմանում եմ, որ հայ մարդը կարող է մտածի կամ սպասի, որ իր երկիրը պետք է կործանվի: Եվ փրկիչներն ու կործանարարներն էլ այստեղ են նստած: Դուք պատկերացնո±ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություններ են անում մարդիկ: Պարզապես, խղճում եմ նման տիպի հայտարարություններ անողներին... Ապա Վ. Բաղդասարյանը դիմեց առավոտյան բոյկոտած, կեսօրին փոշմանած ոչ իշխանական պատգամավորներին. ՙՆորից եմ կոչ անում ձեզ, հարգելի° ընդդիմություն, եթե դուք փորձում եք ձախողելու, վայրահաչելու, կեղտոտելու միջոցով գալ իշխանության, դա մեկ անգամ եւս ասում եմ, որ ձեզ չի հաջողվելու՚: Վերջում էլ հավելեց. ՙԻրենց մեջ մրցույթ է գնում, թե այս հինգից, ով պետք է ընդդիմություն դառնա: Ինչքան էլ դուք մրցույթի մեջ մտնեք, դուք չեք կարող ընդդիմություն դառնալ, ընդդիմությունն այսպես չի լինում: Դուք կարող եք հայհոյողներ, վարկաբեկողներ դառնալ, բայց ընդդիմություն` որպես այդպիսին, ձեր այս պահվածքով չեք կարող դառնալ: Այս մրցավազքը ավարտե°ք: Ավարտվա°ծ է, հրավիրում ենք նորմալ կոնստրուկտիվ աշխատանքի՚: Ուշագրավ էր այն, որ Վ. Բաղդասարյանի ապտակի պես հնչող ելույթից հետո շարվեշարան ԱԺ նիստերի դահլիճ մտան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, եւ ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը: Իսկ նախ` Ն. Զոհրաբյանը, ապա` Լ. Զուրաբյանը շտապեցին նստել Ա. Մինասյանի կողքին` հավանաբար մխիթարելու համար: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ