ՕԵԿ-Ի ՎՐԱ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՌՆԱԼԸ «ԼԱՎ Է ԵԿԵԼ»
Արխիվ 12-16ՕԵԿ-Ի ՎՐԱ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՌՆԱԼԸ «ԼԱՎ Է ԵԿԵԼ»
Երեկ Ազգային ժողովում մամլո ասուլիսով հանդես եկան ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը: Պարզվում է, որ «Օրինաց երկիր» խմբակցության վրա ընդդիմադիր դառնալը «լավ է եկել», քանի որ, ինչպես նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ. «Ընդդիմություն դառնալուց հետո կուսակցության մեջ անդամների քանակը ավելացել է, այսինքն` մարդկանց ներհոսք կա, եւ մարդիկ անդամագրվում են կուսակցություն: Ընդհանուր թիվը մենք կամփոփենք եւ այդ մասին կխոսենք աշնանը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

