ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԻՆԵՐՑԻԱՅՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼ
Արխիվ 12-16ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԻՆԵՐՑԻԱՅՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼ
Երեկ կառավարության նիստից հետո նախարարների հետ կառավարական շենքից դուրս եկավ նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Պարզվում է, որ պարոն Թովմասյանը շարունակում է հին իներցիայով կառավարություն գնալ-գալ եւ իրեն առավել լավ է զգում նախարարների շրջապատում, քան թե` պատգամավորների: Հենց դա էր վկայում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ իր բարձր տրամադրությունը, մինչդեռ Հ.Թովմասյանը նույնպիսի բարձր տրամադրությամբ հազվադեպ է լինում ԱԺ-ում: Ինչեւէ, ինչպես Հ. Թովմասյանն է ասում, պաշտոնն էլ հագուստի պես է, եւ, ըստ էության, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը միգուցե իր ՙհագով՚ չէր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

