Ոչ իշխանական քառյակի ղեկը շարունակում է մնալ ԱԺ ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ձեռքում: Արի ու տես, որ քառյակում ՀԱԿ-ը լիովին կուլ է գնացել ԲՀԿ-ական տիրապետությանը: Ավելին` եթե նախկինում ԱԺ միջանցքներում ԲՀԿ-ական կարկառուն պատգամավորները հարցեր էին քննարկում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ապա այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը անգամ որոշում է, թե` երբ պարոն Զուրաբյանը նստի դահլիճում ու երբ դուրս գա: ՀԱԿ-ում այս ստրկատիրական վիճակն այն աստիճան է հասել, որ ուղղակի տիկին Զոհրաբյանը բղավում է Լ. Զուրաբյանի հետեւից. ՙԼյովա¯, դահլի±ճ ես մտնում՚:
Իսկ Լյովան ստիպված է լինում հետ դառնալ ու սուսուփուս գնալ ԲՀԿ-ական տիկնոջ հետեւից: Ի դեպ, կամաց-կամաց նույն իրավիճակում է հայտնվում նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով վերջերս ավելի հաճախ նախընտրում է ԱԺ դահլիճում նստել ԱԺ ԲՀԿ խմբակցության շարքերում: