ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵԳՐԱԴԱՆՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵԳՐԱԴԱՆՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԸ

Թեեւ խորհրդարանում իսկական շեքսպիրյան կրքեր են եռում, սակայն հանրային ուշադրությունը կենտրոնացված է այլ իրադարձության վրա: Դրա ամենամեղմ բնորոշումը որ հնչում է` խայտառակություն բառն է: Խոսքը Մշակույթի նախարարության` հուշարձանների պահպանությամբ զբաղվող օղակի կողմից սրբավայրերը որպես սովորական ՙօբյեկտ՚ վարձով տալն է` տարբեր կորպորատիվ միջոցառումներ իրականացնելու: Համատեղել են անհամատեղելին` ՙտաճար՚ եւ ՙֆուրշետ՚ հասկացողությունները: Այդ սրիկայությունը, ինչպես ցույց կտանք ավելի ուշ, նույնպես քաղաքական տեխնոլոգիաների բաղկացուցիչ մաս է, իսկ այժմ` ՙմաքուր՚ քաղաքական անցուդարձի մասին:
ԲԱԽՈՒՄՆԵՐ, ԲԱՅՑ ՈՉ ՓՈՂՈՑՈՒՄ

ՀՀ նախագահը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մանրամասն անդրադարձել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության բազմաթիվ խնդիրների: Երկրի ղեկավարի ելույթի ներքաղաքական հատվածը, ըստ էության, նաեւ ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու ներքին քաղաքական կյանքի կազմակերպումը` արդեն Եվրասիական միությանը միանալուց հետո: Անդրադառնալով կառավարության խնդիրներին` Սերժ Սարգսյանը մասնավորապես սահմանեց տեսանելի չափանիշներ. ՙԱռաջինը կայուն տնտեսական աճն է: Կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ: Երկրորդ չափանիշը աշխատավարձ-գնաճ հարաբերակցությունն է, այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Եվ երրորդ հանգամանքը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, թե ՀՆԱ-ի քանի± տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետեւ սա է հիմքը ե°ւ աշխատավարձերի բարձրացման, ե°ւ սոցիալական խնդիրների լուծման՚:
Նա անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական հակասությունների լուծման մեխանիզմը. ՙԱշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են հենց այդ ցանկություններով: Եվ սա շատ նորմալ է: Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ, տարակարծություններ, եւ հենց այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները: Իմ ցանկությունն է, որ մենք այս պրոցեսները խորացնենք, բայց` մի պայմանով, որ այդ բախումները իրոք լինեն տեսակետների բախումներ, որ այդ բախումները լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում, ոչ թե ցուցարարների եւ ոստիկանների միջեւ լինեն այդ բախումները: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել` ե°ւ իշխանությունները, ե°ւ ընդդիմությունը, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով կարողանանք գալ ճիշտ լուծումների՚: Այսինքն` ազատության աստիճանը պետք է լինի շատ մեծ, սակայն բախումները պետք է լինեն խորհրդարանում, լրատվական դաշտում, բայց ոչ փողոցում: Դա հուշում է, որ անկարգություններ կամ ապակայունացնող այլ երեւույթներ կազմակերպելու փորձերը չեն հանդուրժվելու:
Բնականաբար, ՀՀ նախագահը անդրադարձ կատարեց եւ ընդդիմության 12 կետերին, որոնք էլեկտրաէներգիայի թանկացման հարցը շտապ օրակարգ բերելու շնորհիվ եկան-հանգեցին ոմանց սնահավատ սարսափ հարուցող 13 թվին. ՙՆախ պիտի ասեմ, որ այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, մի փոքր շտապողականություն են ցուցաբերել եւ որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետեւ, եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պիտի բացառվեն ՙպահանջում ենք՚, ՙպարտադրում ենք՚ եւ այլ հասկացողությունները:
Ես համոզված եմ, որ այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Անշուշտ, ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը` ուշադրությամբ ուսումնասիրել եւ կատարել հետեւյալ գործողությունները. այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության` արդեն հաստատված ծրագրում, պետք է արագ առաջ տանել եւ բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչեւ ուր ենք շարժվելու՚:
Առավելագույնս Սերժ Սարգսյանն ուշադիր է սահմանադրական բարեփոխումների հարցերում, եւ իր հարցազրույցում կարեւորեց ոչ միայն մասնագետներին ներգրավելը, այլեւ` քաղաքական գործիչներին: Ու թեեւ 12 (թե` 13) կետերում ՙքառյակը՚ սահմանադրական բարեփոխումների անուն չի տվել այն պարզ պատճառով, որ ՙքառյակի՚ կուսակցություններն ունեն հակադիր մոտեցումներ, այնուամենայնիվ, հենց այդ կետերի համատեքստում ՀՀ նախագահը շեշտել է. ՙԱյն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ եւ միասին գան ընդհանուր հայտարարի՚: Դե ինչ, դաշնակաների աչքը լույս` նրանց հետ համբերատար կքննարկեն Սահմանադրության փոփոխությունների ամեն մի մանրուք: Չէ որ ՀՅԴ-ի համար այդ հարցը առավել կարեւոր է, քան 12 կետերը միասին վերցված:

ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Նույն օրը` հունիսի 17-ին, ՀՀ նախագահը նշեց, որ ընդդիմախոսներին պետք է մանրամասն բացատրել, թե ինչ հետեւանքներ կունենան այն կետերը, որոնք ՀՀԿ-ն կհամարի ոչ իրատեսական, բայց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դրեց-չորեց ՙքառյակին՚, թե իրենց պահանջները կատարման ենթակա չեն:
Դրանով ՙքառյակը՚ դրվեց բավականին ծանր ընտրության առջեւ` կամ պետք է դուրս գան փողոց ու այս ամառվա աննպաստ սեզոնին սպառեն հանրահավաքային ռեսուրսը, որը խնամքով ուզում են պահել աշնան համար, կամ բողոքավոր ընտրազանգվածի աչքերում ընկալվեն որպես նվաստացած եւ անկարող, կամ ժարգոնային բառապաշարով ասած` ՙչմո՚: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ՙքառյակին՚ եւ ՕԵԿ-ին առաջարկեց` եթե խորհրդարանում չեն ցանկանում աշխատել, թող դուրս գան փողոց. ՙԵթե ուզում եք բողոքել, բողոքեք, եթե ուզում եք վիրավորել, մենք կտանք քաղաքակիրթ պատասխան: Իսկ եթե դուք ուզում եք հաղթել ժողովրդին, նա անպարտելի է՚: Ավելին, նա շեշտեց, որ ընդդիմադիրները իշխանության գալու համար մարդաքանակի տարրական ռեսուրս էլ չունեն. ՙԴուք բավարար մարդիկ չունեք: Ինչ խմբակցություն ունեք, քանի± մարդ կա այնտեղ: 7-8 մարդով 20 տեսակետ ունեք: Ու դրանով հանդերձ, դուք ուզում եք գալ իշխանությա±ն: Դուք չեք կարող լինել ոչ այս կառավարության հետ, ոչ հաջորդ, եթե չկանգնեք ավելի քաղաքակիրթ ուղու վրա՚:
Այսինքն` կամ նորմալ մասնակցեք ԱԺ աշխատանքներին եւ պաշտպանեք ձեր տեսակետները` հենց օրենսդիր աշխատանքի ձեւաչափում, կամ փորձեք փողոցային պայքարի ձեւերը, եթե, իհարկե, կարող եք: Ոչ իշխանական ուժերը նախընտրեցին երրորդ ճանապարհը` բոյկոտը. նիստերի դահլիճում գտնվելը, բայց չգրանցվելը, ու տեղում էլ աղմկալի ձեւով խմբակցությունների նիստեր անցկացնելը, ինչի համար նաեւ ստացան դիտողություն` նիստը վարողի կողմից: Ինչեւէ, ՙքառյակ+1՚-ով փորձարկեցին քվորում չապահովելու եւ ԱԺ աշխատանքը կազմալուծելու տարբերակը, հույսը դնելով ՀՀԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների բացակայության վրա, սակայն ստացան ընդամենը նիստի 3 ժամով ընդհատում, ու նաեւ Գալուստ Սահակյանի զգուշացումը, որ իրենց այդ ջանքերով ընդամենը կհասնեն մի քանի օր ավել աշխատելուն:
Անշուշտ, ԱԺ ոչ խորհրդարանական ուժերի միայն մի մասն է, որ ռեալ ձգտում է ապակայունացման տարբերակին` ճիշտ ու ճիշտ ԼՏՊ-ի ղեկավար ցուցումների շրջանակում, սակայն ոչ խորհրդարանական ուժերը նրանց համարում են ոչ բավարար հակառուսական, իսկ քաղաքացիական շարժումները չեն ցանկանում իրենց վզին նստեցնել ՙքառյակին՚` քաղաքական մակաբույծի կարգավիճակով: ՙՆարնջագույններին՚ մնում է միայն սանձարձակ քարոզչությունը, լրատվական դաշտը ստով ու կեղծիքով լցնելը: Դե, իհարկե, եթե Գեբելսը սրանց մոտ աշխատեր, ապա առավելագույնը կստանար թղթեր տանող-բերողի պաշտոն, այլ ոչ թե ամբողջ քարոզչության ղեկավարի ու կազմակերպողի կարգավիճակ:
Բայց ՙնարնջագույնները՚, գրանտածիծները եւ իրենց տերերը բախվում են այնպիսի իրողության, որ իրենց բաժին է հասել ՙլրիվ սխալ ժողովուրդ՚: Նրանց պատմած քարոզչական հեքիաթները, հիսթերիան, դավադրության տեսությունները ոչ մի կերպ չեն մտնում ժողովրդի գլուխը, հայերը ցանկություն չեն հայտնում հանուն ինչ-որ հեքիաթների լցվել փողոցները եւ ճամփա հարթել ՙքեռի Սեմի՚ կամակատարների համար: Ախր, ահավոր ժողովուրդ է, ոչ մի կերպ չի ուզում հավատալ, որ Եվրասիական միությունում կզրկվի Արցախից ու կսկսի շատ վատ ապրել: Եվ ահա գտնվեց մայդանային նոր տեխնոլոգիան, որը, կարծես թե, ի վիճակի է շոշափել ժողովրդի նուրբ լարերը: Խոսքը նյութի սկզբում հիշատակած` կոնվեյերի վրա դրված սրբապղծության տեխնոլոգիայի մասին է: Անշուշտ, ոչ ամեն մի կոռումպացված չինովնիկի մտքով կանցնի Զվարթնոցի կամ Գառնի պես սրբավայրերը ռեստորանի կամ սաունայի սրահի պես վարձույթով տրամադրելու, դրա համար պետք է լինել այլասերված մտածողության տեր, կամ դա կատարել արտաքին ուժերի վճարովի պատվերի շրջանակում: Արդյոք կարելի է պատահականություն համարել բացահայտ, լկտի, ցուցադրական միաժամանակյա պղծագործությունները այդ երկու սրբավայրերում, եւ դժվար չէ կանխատեսել հանրության զայրույթը: Իսկ սրբապղծությունն այնպիսի երեւույթ է, որը կտրուկ բարձրացնում է արյունոտ հանգուցալուծման հավանականությունը: Երեւանում Մայդան կազմակերպել չստացվեց, կոմպակտ խմբերի միջոցով անկարգություններ սանձազերծել չստացվեց, եւ ահա իրականացրին այն, ինչը իր քստմնելիությամբ գերազանցում է բոլոր սահմանները: Հարց է ծագում` իսկ ինչո±ւ հանկարծ տաճարների վարձակալների դերում հայտնվեցին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի եւ օլիգարխ Ռուբեն Վարդանյանի հիմնարկները: Այստեղ պետք է հաշվի առնել, որ երկուսն էլ վաշխառուական տեսակի վառ ներկայացուցիչ են, ում պաշտամունքը փողն է, իսկ ինչպես ցույց է տալիս ՙքաղաքակիրթ Արեւմուտքի՚ փորձը, եթե փող պաշտողը հանկարծ դրանից շատ է ունենում, ապա սկսում է դրսեւորել հակում դեպի զվարճանքների այլասերված տեսակները: Բնականաբար, վաշխառուական կատեգորիային հայտնի չէ, թե ինչ է սրբությունը եւ սրբապղծությունը, սակայն տվյալ դեպքում ակնհայտորեն դուր է եկել այլասերված գաղափարը` ՙփարթիներ՚ կազմակերպել սրբավայրերում, դրանց մուտքը փակելով հասարակ քաղաքացիների եւ զբոսաշրջիկների առաջ:
Պատահական չէր, որ ԿԲ-ի զազրելի ՙմիջոցառման՚ ժամանակ Գառնիում հերթապահում էին այնպիսի ոստիկանական ուժեր, որոնք սովորաբար բերվում են մայրաքաղաքային խոշոր հանրահավաքների ժամանակ: Թերեւս ոստիկանության վերնախավում կան սթափ վերլուծողներ, ում համար պարզ էր, որ հպարտ եւ տաքարյուն բնավորություն ունեցող գառնեցիները, ում չի լինում, ասենք, նույնիսկ իրենց չուզած մարդուն պարտադրել որպես գյուղապետ, կարող էին իրենց բուռն զայրույթը թափել սրբապիղծ ՙփարթիի՚ մասնակիցների վրա` առանց հաշվի առնելու եվրոպացի ՙհյուրերի՚ առկայությունը, ինչը, մեղմ ասած, կունենար ամենաանկանխատեսելի հետեւանքներ: Բնականաբար, հարց է ծագում` արդյո±ք Մշակույթի նախարարության որոշակի չինովնիկներին թույլ կտան շարունակել այդպիսի վտանգավոր ՙէքսպերիմենտները՚, որոնք հղի են արդեն իրական ապակայունացման անմիջական սպառնալիքով, թե, այնուամենայնիվ, նրանց ձեռքից կբռնեն: Պատասխանատվության ենթարկելու մասին առայժմ չենք խոսում` մեր երկրում դեռեւս չի ձեւավորվել սրիկաներին պատժելու ավանդույթը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում