ՀՀ-Ի` ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ 2-3 ՕՐՈՒՄ
Արխիվ 12-16ՀՀ-Ի` ՄՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ 2-3 ՕՐՈՒՄ
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ` Եվրասիական տնտեսական խորհուրդը անդամ-պետությունների ղեկավարների մակարդակով որոշել է` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ` Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության` իշխանությունների ներկայությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ստորագրումը` մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը: Այս դեպքում, թե արդյոք որոշվել է` որտե՞ղ եւ ինչպե՞ս է իրականացվելու անդամակցության ստորագրումը, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՑ.
- Ճիշտն ասած, ես չգիտեմ, տեղյակ չեմ:
- Իսկ այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցության ստորագրումը հետաձգվեց, այսօր արդեն լուծվե՞լ է:
- Դեռ վերջնականապես` ոչ, 2-3 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի:
- Ամեն դեպքում, կհասցնե՞ք մինչեւ վերջնաժամկետը` հուլիսի 1-ը, տեխնիկական խնդիրները վերացնել:
- Պետք է որ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

