ԼՏՊ-Ի ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՀԱՆՁՆՎԵՑ
Արխիվ 12-16ԼՏՊ-Ի ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԼՂՀ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ
ՇՐՋԱՆԸ ՀԱՆՁՆՎԵՑ
Յուրաքանչյուր տարի ԼՂՀ Շահումյանի շրջանի անկման տարելիցի եւ փախստականների միջազգային օրվան ընդառաջ «Ի պաշտպանություն Ղարաբաղի» կազմկոմիտեն անցկացնում է ժողով, որտեղ հավաքվում են Շահումյանից տեղահանվածները եւ քննարկում իրենց խնդիրները, ձեռբերումները ինչպես նաեւ զրուցում անցած օրերի հեռվում թողած հողի կարոտի մասին: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ շուրջ 65 շահումյանցի ընտանիքների մասնակցությամբ,որին մասնակցում էր նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը եւ «Ընդդեմ իրավական կամակատարության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Հանդիպման ընթացքում Արամ Սարգսյանը պատմեց թե ինչպես է եղել Շահումյանի պատմությունը, ինչը ըստ պրն. Սարգսյանի շատ քչերին է հայտնի: Նա մանրամասնորեն պատմեց հետեւյալը, որ 1991 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ սկսվել էր մարդկանց դեպորտացիան, որը ավելի սուր բնույթ է կրել հունիս-հուլիս ամիսներին, այդ ժամանակ Ա.Սարգսյանը Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն է եղել: Նրա մոտ են գնացել Վոլոդյա Աղաջանյանը ` Շահումյանի շրջանի շրջկոմի քարտուղարը, Դերենիկ Պետրոսյանը եւ Գուրգեն Մելիքյանը հետեւալ խնդրանքով, որ Շահումյանը մեծ վտանգի տակ է եւ անհրաժեշտ է օգնություն. «Այդ ժամանակ ես հարց տվեցի թե ինչու չեն գնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, ով այդ ժամանակ Գերգույն Խորհրդի նախագահն էր, վերջիններս ինձ ասացին, որ գնացել ենք եւ մերժվել: Այդ ժամանակ ես ստիպված եղա մեկնել Մոսկվա եւ հանդիպել բոլոր ուժային կառույցների հետ այստեղ պարզվեց, որ հայկական կողմը (Գերգույն Խորհրդը) ընդհանրապես չի դիմադրել, որպեսզի պահպանի ժողովրդին Շահումյանի շրջանում , թե ինչ գործարք էին պատրաստվում անել , սա արդեն այլ հարց է:Պլենումի ժամանակ արդեն ես մարդկանց հետ ստիպված մտա վիճաբանության մեջ , երբ հայտարարեցին, որ ամեն ինչ համաձայնեցված է Տեր-Պետրոսյանի հետ»,-հայտարարեց ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա մեկնաբանմամբ պլենումի ժամանակ հայտարարել է թե ստիպված կլինի հրավիրել արեւմտյան լրատվամիջոցների, որպեսզի պարզեն եւ աշխարհին ցույց տան թե ինչ է կատարվում:Հայտարարությանը հետեւել է այն, որ հունիսի 27-ին մարդկանց դեպորտացիան կասեցվել է. «Ցավոք սրտի մեկ տարի անց նույն սցենարով Շահումյանի շրջանը հանձնվեց, այդ ժամանակ մենք պաշտպանվելու հնարավորություններ չունեինք: Եթե առք ու վաճառք չլիներ ես համոզված եմ, որ Շահումյանը մենք կպահեինք:Խորհրդային Միությունը արդեն չկար եւ Ադրբեջանի հետ գնում էին տարօրինակ բանակցություններ`տարածքներ փոխանակելու վերաբերյալ , Շահումյանը զոհ գնաց այդ «տարածքները փոխանակելու» գործարքին»,- փաստեց պրն. Սարգսյանը: Անդրադառանլով Շահումյանը չհանձնելու տարբերակներին նա ընդգծեց, որ եթե 1991 թվականին չգնար Մոսվա եւ Գորբաչովի հետ իրենց զույցը չհասներ հայհոյանքերի եւ ինքը չհայտարարեր, որ կհրավիրի արեւմտյան ԶԼՄ-ի, ապա Շահումյանի շրջանը հենց այդ ժամանակ անկում կապրեր, քանի որ Հայաստանի այդ ժամանակավա ղեկավարը արդեն տվել էր իր համաձայնությունը: Այս ամենով հանդերձ այդ «ղեկավարը» կարող է այսօր արդարանալ թե այդ ժամանակ Հայաստանի վիճակը վիճակ չէր, այս ամենին Ա.Սարգսյանը ունի հետեւյալ պատասխանը. «Պետք էր մինչեւ վերջ պայքարել, եւ պետք էր, որ երկրի ղեկավարությունը իր ժողովրդի նկատմամբ վերաբերմունք ունենար, իսկ ժողովուրդն էլ իր ղեկավարին կհարգեր եւ կվստահեր»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

