ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՄԵԾ ԹՎԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՄԵԾ ԹՎԵՐԻ ՀԵՏ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի քննարկումների ամփոփման ժամանակ, նախ հիշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀՀՇ-ականները համարվում էին ընտրակեղծիքների կնքահայրերը, այնուհետ անցավ պեղումների եւ հայտնաբերեց, որ Ռուբիկ Հակոբյանը ժառգական-դաշնակցական է, իսկ հետո նշեց, որ վերջինս առաջ գործ ուներ 10-20 դոլարների հետ, իսկ հիմա թվերը կտրուկ աճել են: ԱԺ կուլիսներում այս կապակցությամբ խոսում են, որ պարոն Բաղդասարայնը նկատի ուներ Ռ. Հակոբյանի Սանկտ-Պտերբուրգում Հայաստանի հյուպատոս աշխատելիս իրականացրած գործարքների չափերը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

