՛՛ԿԱՐԻՔ ՉԿԱ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ՛՛
Արխիվ 12-16՛՛ԿԱՐԻՔ ՉԿԱ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ՛՛
՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել՛՛,-այսօր Ազգային ժողովոի նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի ելույթից հետո ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել'',-ասաց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն: Իսկ այսօր Աղվան Վարդանյանը կոչ արեց նաև քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին:

