ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛ՄԻ ՀԱՏ ՁԵՐ ԴԱՐԴԸ ԼԱՑԵՔ, ՀԵՏՈ ՄԵԶ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՔ՛՛
Արխիվ 12-16ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՛՛ՄԻ ՀԱՏ ՁԵՐ ԴԱՐԴԸ ԼԱՑԵՔ, ՀԵՏՈ ՄԵԶ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՔ՛՛
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ՛՛Պարո՛ն Մանուկյան, ձեր ֆրակցիայի համարյա կեսը ձեր հետ չի: Դուք մեզ մեղադրում եք, որ այլ քաղաքական ուժեր մեզ հետ չեն, դուք մի հատ ձեր դարդը լացեք, հետո մեզ կանդրադառնաք՛՛,- կոչ արեց նա: Նշենք, որ իր ելույթում Արամ Մանուկյանը դիմեց իշխանությանը. ՛՛Եթե այստեղ նստած որոշ մարդկանց համար փողն աստված է, կամք կատարելը՝ հպարտություն, կեղծելը՝ կենսակերպ, ի՞նչի մասին ենք խոսում, մի հատ էլ շրջվել ու մեզ եք քննադատում ու մեղավոր համարում՛՛:

