ԶՎԱՐԹՆՈՑԻ ՓԱՐԹԻՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ «ՔԹՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»
Արխիվ 12-16ԶՎԱՐԹՆՈՑԻ ՓԱՐԹԻՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ «ՔԹՆԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»
Զվարթնոց հուշահամալիրի տարածքում օրերս իրականցված փարթին կարծես թե անհետեւանք չի մնում:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության . ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից»:
Ըստ շրջանառվող լուրերի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում է որոշվել խիստ նկատողություն տալ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, ինչի արդյունքում էլ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է աշխատանքից:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

