ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ՎԱՂԸ
Արխիվ 12-16ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՆԱԵՎ ՎԱՂԸ
Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ օրենսդիրը իր աշխատանքները շարունակելու է նաև հունիսի 21-ին:
Իր խոսքում ԱԺ նախագահը մասնավորապես նշեց. «Մենք վաղը շարունակելու ենք մեր աշխատանքները նույն ռեժիմով, իսկ օրվա վերջում կլինեն քվեարկություններ»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ: Նիստերը մեկնարկում են ժամը 11:00-ից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

