ԿԱՄԵՐՈՒՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊՈՌՆԻԿՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԿԱՄԵՐՈՒՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ՊՈՌՆԻԿՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Ինչպես հայտնում է <Սովետսկի սպորտ> թերթը, Կամերունի հավաքականի որոշ խաղացողներ եւ պատվիրակության անդամներ, աշխարհի առաջնության են ժամանել պոռնիկների ուղեկցությամբ. <Աղջիկները օգնում են նրանց լավ նախապատրաստվել խաղերին>: Այդ մասին պատմել է թիմի անդամներից մեկը: Նա նշել է, որ ֆուտբոլիստները հաճախ են իրենց հետ տանում պոռնիկների, իսկ Բրազիլիայում տեղական պոռնիկներից հրաժարվեցին, քանի որ չգիտեին լեզուն: Այնուամենայնիվ կամերունցիներին այդ աղջիկները չօգնեցին, նրանք պարտվեցին Մեքսիկային (0-1) Խորվաթիայի հավաքականներին (4-0) հաշվարկով եւ չեն կարող շարունակել խաղալ փլեյ-օֆֆ-ում: Իրենց եզրափակիչ խաղը կլինի Բրազիլիայի հավաքականի հետ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

