Եվրասիական քննարկումներ` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում

Արխիվ 12-16

Եվրասիական քննարկումներ` հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության

ակումբում


Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների և կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, զրուցեցինք ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ:

- Ի՞նչ շրջանակներում և ինչ թեմայի շուրջ է  հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք.

-Նախ ասեմ, որ սա հայ-ռուսական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստն է, որը տեղի կունենա Ազգային ժողովում հունիսի 23-ին: Կլոր սեղանի թեման է ,,Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները,,: Հրավիրվածների թվում են՝ ՌԴ պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորներ՝ ԱՊՀ-ի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը, ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը, ինչպես նաև` Օլեգ Վելիկորեդչանինը, ով Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրենն է, Միխայիլ Դեմիդենկոն՝ Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի Եվրասիական զարգացման բանկի ղեկավարը, և այլոք: Ակնկալում ենք ակտիվ քննարկում և խնդիրների բարձրացում մասնակիցների կողմից:

- Իսկ հայկական կողմից ովքե?ր են հրավիրված, նախորդ նիստի նման սակավաթի?վ է լինելու հատկապես ոչ իշխանական թևի ներկայացուցիչների մասնակցությունը, թե?…

- Թույլ տվեք չհամաձայնել հնչող մեղադրանքի հետ. հանդիպման մասին տեղեկատվությունը տարածված է ԶԼՄ-ներով, ինչպես նաև տեղադրված է ԱԺ կայքում: Այս հանդիպմանը, ինչպես և նախորդին, նախատեսված է թեմայով բոլոր հետաքրքրվողների ներկայությունը թե’ պատգամավորների շարքերից, թե’ փորձագիտական շրջանակներից,  այդ թվում՝ ԵՊՀ ուսանողներ, դասախոսներ , Ազգային գրադարանի և Գիտությունների ակադեմիայի աշխատակազմի անդամներ, փորձագետներ, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ձեր հարցի տողատակը հասկանալով` նշեմ նաև, որ նախորդ հանդիպմանը ևս հրավիրված են եղել ակումբի անդամներ տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում` ոչ իշխանականներից, օրինակ ԲՀԿ-ի և Դաշնակցության ներկայացուցիչները:

-  Լավ, իսկ շփումը հյուրերի հետ ո՞ր լեզվով է նախատեսվում: Արդյո՞ք ակումբը հրավիրելու է թարգմանիչ, որպեսզի խուսափի նախորդ հանդիպման շահարկումներից:

- Թարգմանիչ ակումբում մշտապես ներկա է եղել և՛ նախորդ բոլոր հանդիպումներին,  և՛ լինելու է նաև այս հանդիպմանը: Այս առումով շահարկումներն իսկապես անհիմն են, քանի որ հայ-ռուսական բարեկամության ակումբը երբևէ չի՛ խախտել ,,ՀՀ Լեզվի մասին,, օրենքը: Բայց քանի որ, ակումբը գործում է ոչ ֆորմալ սկզբունքով, թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորությունը թողնվում է մասնակիցների հայեցողությանը, ու քանի որ ակումբում ընթացող քննարկումները, որպես կանոն, բավական ակտիվ են ընթանում, մասնակիցները զրույցի դինամիկան չխախտելու համար պարզապես չեն օգտվել թարգմանչի ծառայություններից: Սա՛ է ամբողջը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում