ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. ՛՛ՎԵՐՋ, ՔԱՌՅԱԿԸ ՊԱՌԱԿՏՎԵՑ՛՛
Արխիվ 12-16ԱԺ ՆԱԽԱԳԱՀ. ՛՛ՎԵՐՋ, ՔԱՌՅԱԿԸ ՊԱՌԱԿՏՎԵՑ՛՛
<Արի տուն> ծրագիրը Ազգային ժողովում իրագործվեց: Այսօր առավոտ կանուխ, նիստը սկսվելուն պես բոլոր խմբակցությունները ինքնակամ եկան ու գրանցվեցին եւ սկսվեց բնականոն աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված գրեթե բոլոր օրենքները խոնարությամբ ընդունվեցին: Երբ հերթը հասավ կենդանիների պաշտպանության օրենքին, տեղից ձայն խնդրեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով նշեց, որ օրենքը շատ լավն է, բայց այյնտեղ շատ էշություններ ու հիմարություններ կան: Սրան արձագանքեց ԱԺ նախագահը, սեղմելով կոճակը բոլորին դիմելով ասաց. <քվեարկում ենք այս լավ օրենքը>: Ինչեւէ, անկախ ամեն ինչից օրենքն ընդունվեց: Եղան նաեւ օրենքներ, որտեղ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ քվեարկեցին, իսկ մնացաց ընդդիմադիրները դեմ, կամ ձեռնպահ: Այս նախադեը նկատելով Գալուստ Սահակյանը տեղից արձագանքելով ասաց. <Վերջ, քառյակը պառակտվեց>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

