ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԵՐԵԿ ՉԷ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ»
Արխիվ 12-16ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԵՐԵԿ ՉԷ, ՈՐ ԾՆՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ»
րեկ և այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը ազգային երգի ու պարի տոնախմբության մեջ է. «Զարթոնք» համերգային ընկերությունը ներկայացնում է «ԷՐԹԱՆՔ ՄԸՐ ԷՐԳԻՐ» համերգային ծրագիրը «Տարոնցիներ» ազգագրական երգի, պարի համույթի, Արտաշ Տարոնցու, Սահակ Կյուրեղյանի, Աղաս, Արաբո և ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանների մասնակցությամբ, երեկոն վարում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանը:
Երեկոյի կազմակերպիչ և «ԶԱՐԹՈՆՔ» համերգային ընկերության տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿԱՆԸ շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին և հատկապես այն մարդկանց, ովքեր եկել էին մարզերից՝ այդչափ արժևորելով ազգային երաժշտությունը:
Ի դեպ, համերգային այս ծրագրով «Զարթոնքը» շրջելու է նաև Հանրապետության բոլոր մարզերով:
Ռազմահայրենասիրական երգերի կարևությունն ու հայ հանդիսատեսի ոգու արթնությունը «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում ընդծեց նաև ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ. «Երեկ չէ, որ ծնվել է ազգային երգը, ազգը պահողը հենց այս ժանրն է, թող այն անպակաս լինի յուրաքանչյուր տնից, հոգուց ու մարդկային տեսակից. սրանով է հայն ապրում, սրանով ենք մենք կենդանի: Իսկ դահլիճի այսչափ ակտիվության ու ոգևորության հիմքում, կարծում եմ, հայի
արիական ոգին է, որը, հուրախություն բոլորիս, այնքա՜ն արթուն է: Եթե ժողովուրդը չքաջալերվի նման երգերով, ժառանգականորեն չկրի ազգային արժեքները, հայոց պատմությունն ու մարդկայնությունը, հայոց ինքնորոշումը, ինքնապահպանումը, ինքնաճանաչումը, մենք՝ կատարողներս, ոչինչ անել չենք կարող»:
Եվ, իսկապես, անասելի էր այն տրամադրությունը, որ տարածվել էլ դահլիճում. բեմում յարխուշտա ու քոչարի պարող համույթին հավասար հանդիսատեսի շարքերում էր «համույթ» գոյացել:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

