ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՄԲ
Րոպեներ առաջ, պետք է սկսվեր ԱԺ հերթական արտահերթ նիստը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը հետաձգվեց մի քանի րոպեով: Հայրենի ընդդիմադիրներն ու այլընտրանքը միաձայն որոշել են տապալել նիստը այն էլ այն դեպքում, երբ հենց երեկ, ԱԺ-ն ընդունեց այնպիսի օրենքներ, որոնք այսուհետ կմեղմացնեն վարորդների հոգսը, կառավարությունը հանդես է եկել մի շարք դրական օրենքներով, որոք պետք է քննարկվի եւ ընդունվի, առջեւում է հոսանքի թանկացման, չթանկացման հարցը եւ ի վերջո նրանք այս կերպ առհամարում են այս օրերին դրսում կանգնած այն մարդկանց մտահոգությունները, ովքեր պաստառները ձեռքներից չեն իջեցնում պահանջելով այս կամ այն փոփոխությունը օրենքներում: Հարց, ի?նչ է այս պարագայում ուզում ընդդիմությունը, իր մանկամիտ մոտեցմամբ երկրի կարեւորագույն օրենքներ ընդունելուն, կամ աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերելով: Հավանաբար որոշել են խաղալ հայտնի <Ով է ուզում դառնալ միլիոնատեր> խաղը, որտեղ առաջարկվող տարբերակներից միայն մեկը կարող է ճիշտ լինել: Տվյալ դեպքում տարբերակները հտեւյալն են՝ 1. ակնկալում են փող, 2. ուզում են իշխանություն, 3. սաբոտաժի են ենթարկում պետության աշխատանքը եւ վերջապես չգիտեն թե ինչ են ուզում: Տվյալ պարագայում, բոլոր տարբերակներն էլ մոտ ու հավանական է ընդդիմությանը, որն էլ ընտրեն միեւնույն է ոչինչ չեն շահի, ինչպես ասենք ինֆանտիլիզմը երբեք ոչ մի լավ բանի չի բերել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

