ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ
Արխիվ 12-16ՌՈՆԱԼԴՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ չի կարողացել ավարտել Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ․ առաջնությանը մասնակցող Պորտուգալիայի հավաքականի մարզումը, հայտնում է AS-ը: Նախավարժանքն անցկացնելուց հետո, Ռոնալդուն մոտեցել է ֆիզիոթերապեւտին, ով սառույցով վիրակապել է նրա ծունկը: Պորտուգալացու մասնակցությունը հարցականի տակ է Գանայի եւ ԱՄՆ-ի հավաքականների դեմ ԱԱ-2014-ի խաղերին: El Confidential-ի փոխանցմամբ հայտնի վիրաբույժ Խոսե Կարլոս Նորոնյան պնդում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ավարտի ելույթները Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ․ առաջնությունում: ԱԱ-2014-ում խաղադաշտ դուրս գալու դեպքում Ռոնալդուն կարող է ստիպված լինել ավարտել կարիերան: Նորոնյան նշել է, որ Ռոնալդուին անհրաժեշտ է երկամսյա հանգիստ, քանի որ 29-ամյա հարձակվողի մոտ կարող է առաջանալ ծախ ծնկի բորբոքում, վնասվածքը պորտուգալացու մոտ կարող է դառնալ քրոնիկ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

