ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱԳԻՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱԳԻՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 18-ին կայացավ լրագրող, մանկագիր ԳԱՅԱՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հեղինակային` «Յուրկայի երազները», «Յուրկայի այբուբենը» խորագրով ռուսալեզու գրքի շնորհանդեսը՝ ջերմ եւ անմիջական մթնոլորտում, մտերիմ եւ շատ հարազատ մարդկանց շրջապատում: Երեկոյին ներկա էր գրքի ստեղծագործական կազմը՝ պատասխանատու խմբագիր Տիգրան Ներսիսյանը, երիտասարդ նկարչուհի Մարիամ Աղաջանյանը:
«Իրավունքի» հետ զրույցում Գ. Դանիելյանը պատմել է, որ գիրքը սկսել է գրել տասը տարի առաջ` իր առաջնեկի` Յուրայի համար, սակայն կիսատ է թողել ֆինանսի բացակայության պատճառով:
«Գիրքն իմի բերեցի երեք տարի առաջ, երբ բժիշկներն ինձ մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերեցին»,- ասել է Գայանեն, ով իր մեջ ուժ է գտել պայքարելու չարիքի դեմ:
Մանկագիրը նաեւ նշել է, որ ե՛ւ բուժումը, ե՛ւ գրքի ֆինանսավորումը հոգացել է մայրը: «Իմ հեղինակային առաջին գիրքը նվիրվում է ոչ թե իմ որդուն` Յուրային, ով գրքիս հերոսն է, այլ մորս, ով ինձ եւս մեկ անգամ կյանք նվիրեց», - ընդգծել է լրագրող-մանկագիրը:



Նշենք, որ գիրքն արդեն վաճառքում է. տպագրվել է 1000 օրինակով:
Նյութը, լուսանկարները եւ տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

