Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՆՈՐ ՙԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՆՈՐ ՙԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ՚


Մենք աղաղակում ենք, դատապարտում ու հայհոյում, երբ Վրաստանում, Թուրքիայում ու Նախիջեւանում աղավաղվում կամ ավերվում են հայկական մշակութային կոթողներն ու եկեղեցիները, բայց անտեսում` սեփական երկրում վանդալիզմի հեղինակներին: Ինչպես ասում են` չենք տեսնում սեփական աչքի գերանը, բայց մատնացույց ենք անում դիմացինի աչքի փուշը: Հաճախ ենք անդրադարձել Հայաստանի մարզերում կամ Արցախում այն հուշարձաններին ու եկեղեցիներին, որոնց վրա ՙսիրո հետքեր՚ կամ էլ բարկության արդյունքում հայհոյանքներ են անմահացրել մեր վայ երկրացիները, ըստ այդ գրառումների` մշակութային ժառանգությունն էլ զարմանքից էլ ավելի է քարանում, երբ իր վրա հայհոյանք են անմահացնում կամ էլ պարզվում է, որ Վալոդը սիրում է Վարդուշին...
Լավ, մարզերում այդ արարքը դեռ ինչ-որ տեղ անվերահսկելի է, քանի որ բոլորի աչքից հեռու է, բայց երբ այդ ամենը տեղի է ունենում Երեւանի կենտրոնում, այն էլ` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում` Ազատության Հրապարակում գտնվող Ալ. Սպենդիարյանի արձանի վրա, ոչ մի կերպ չի ընկալվում ոչ վայ հայրենակիցների արարքը, ոչ էլ պատկան մարմինների անուշադրությունը:
Էլ ինչի մասին է խոսքը, երբ Զվարթնոցի հուշահամալիրում օրերս տարօրինակ փարթիներ ու խնջույքներ են տեղի ունենում, Գառնու հեթանոսական տաճարում էլ սրճարան կառուցելու նախագիծ մշակվում: Օրերս էլ համացանցում հայտնված երկու տարի առաջ նկարած տեսանյութից էլ պարզ է դառնում, որ Զվարթնոցի տաճարի հուշաքարերի մեջ տեղադրված մետաղյա ամրանները հող էին նախապատրաստում հենց այդ բազմաբովանդակ կորպորատիվ փարթիների համար: Այնինչ պարզվում է, վճարիր ընդամենը 700.000 դրամ եւ արտասահմանյան կազմակերպությունների տերերի հետ ուզածդ ձեւով ՙվայելիր՚ սրբավայր հանդիսացող պատմամշակութային ժառանգությանդ տարածքը:
Այստեղից հետեւություն, որ ճիշտ ժամանակն է քրեական պատասխանատվության ենթարկվեն համապատասխան պաշտոնյաները, քանի որ այսպես որ շարունակվի, մի օր էլ բաց երկնքի տակ թանգարան համարվող մեր քաղաքը կդառնա վայելքների, փարթիների քաղաք... Բա°վ է զբաղվենք մեզ թողնված մշակութային ժառանգությունների պղծմամբ ու վերջում զարմացած հայացքներով պարզենք, որ այլեւս մեր ապագա սերնդին մշակութային կոթողներ ու սրբավայրեր ժառանգություն թողնելու ոչինչ չի մնացել:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում